Փետրվարի 21-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի ծննդյան 75-ամյակին:
ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպված համերգին կմասնակցեն «Բարեկամություն» պետական համույթը, Շվեդիայի արքայական բալետի առաջատար արտիստները:
Համերգի շրջանակներում կկայանա նաև վերականգնված «Լոռեցի Սաքոն» մեկ գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղը:
Լոռեցի Սաքոյի դերում հանդես կգա Շվեդիայի արքայական բալետի մենապարող Արսեն Մեհրաբյանը՝ Նորայր Մեհրաբյանի որդին:
Կարդացեք նաև
«Ինձ համար հատուկ հիշողություն է «Լոռեցի Սաքոն» բալետային ներկայացումը,- ասում է Արսեն Մեհրաբյանը.- երբ 1993 թվականին Նորայր Մեհրաբյանը Հալեպում բեմադրեց այն, ես պարում էի ներկայացման մեջ: Ու շատ ուրախ եմ, որ հիմա Երևանում կարող եմ իմ ձևով ներկայացնել այդ բալետը»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ