Այսօր Միջին Արեւելքում տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք տեղ էին ունեցել հարյուր տարի առաջ Եվրոպայում: «Նոր Հայաստան» ճակատի կազմակերպած այսօրվա քննարկման ժամանակ նման գնահատական տվեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Տրոհվեցին գերմանական ու ավստրո-հունգարական կայսրությունները, եւ ստեղծվեցին ազգային պետություններ, իսկ ռուսական ու օսմանյան կայսրությունների մասով այն մնաց անավարտ: 1990-ականներին ռուսական կայսրության մասով գործընթացը վերսկսեց, եւ բերեց տասնչորս նոր պետությունների ստեղծման:
Այն, ինչ տեսնում ենք այսօր Միջին Արեւելքում հարյուր տարի սկսած ու կիսատ մնացած գործընթացի շարունակությունն է: Կարծում եմ՝ 2016-2025թվականները լինելու են նույնքան էական, որքան 1915-1925 թվականները»- ասաց Արա Պապյանը:
Ըստ նրա, տարածաշրջանում սկսված գործընթացը կարող է ընթանալ կամ մեր հաշվին, կամ մեր օգտին, բայց Հայաստանի չեզոքությունն անհնար է. «Պետք է քաղաքական ճիշտ գիծ որդեգրենք: Մերձավոր Արեւելքը դարձել է ու դեռ մնալու է մեծ տերությունների բախման հանգույցը: Միջին Արեւելքն այս խառնակ իրավիճակից չի կարող դուրս գալ այնպիսին, ինչպիսին մտել էր դրա մեջ: ՌԴ-ն ավելի է կենտրոնանալու միջին Արեւելքի վրա: Առաջիկայում ավելի կմեծանա կրոնական ու էթնիկ հանրույթների դերը: Նավթի դերն ավարտված է ու նավթի վրա տնտեսություն կառուցած երկրները լուրջ դժվարություն են ունենալու ապագայում այդտեղից բխող տարբեր հետեւանքներով: Շարունակվելու է իսլամի քաղաքականացված գործընթացը, կրոնական գործոնն ավելի է կարեւորվելու միջազգային հարաբերություններում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ