Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազան համալրվել է ՄիԳ-29 չորրորդ սերնդի 4 կործանիչներով, մոդեռնիզազցված ՄիԳ-29Ս-երով, կապիտալ վերանորոգում անցած Մի-8ՄՏ տրանսպորտային ուղղաթիռով: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս շաբաթվա ընթացքում ավիատեխնիկան Կրասնոյարսկից ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով տեղափոխվել է Երևանի ռազմական օդանավակայան:
Առաջիկայում 4+ սերնդի ճակատային կործանիչները և Մի-8ՄՏ ուղղաթիռը կհավաքվեն զորամիավորման ինժեներա-տեխնիկական անձնակազմի կողմից և շարք կմտնեն: Զորամիավորման օդաչուները ստացված կործանիչներով թռիչքներ կսկսեն ընթացիկ տարվա մարտից:
Այս պահին Էրեբունու ռազմաբազան հագեցած է 4-րդ սերնդի 9 ՄիԳ-29 կործանիչներով:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ