Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոթորկալի տասնամյակ է մեզ սպասվում». Գարեգին Չուգասզյան

Փետրվար 20,2016 15:43

«Նոր Հայաստան» ճակատի նախաձեռնությամբ մեկնարկել է «Փոթորկուն տասնամյակը 2016-2025 2թթ եւ Հայաստանը» թեմայով քննարկումը:

«Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը համառոտ ներկայացրեց, քննարկման անհրաժեշտությունը:  Ըստ նրա. «Աշխարհաքաղաքական շատ երեւույթներ ու իրադարձություններ են տեղի ունենում ՀՀ սահմանի մոտ, ամեն օր լուրերով հնչում են Սիրիայի հետ կապված զարգացումների մասին, ռուս-թուրքական, թուրք-քրդական բախումների մասին իրադարձությունները, ի դեպ, թուրք-քրդական բախումները տեղի են ունենում մեր պատմական հայրենիքում: Մյուս կողմից Իրանի հետ կապված ճակատում են կարեւոր իրադարձություններ տեղի ունենում, մասնավորապես , տեսնում ենք՝ պատժամիջոցների կասեցումից օրեր անց, Պեկինից գնացքը մի քանի օրում հասավ Թեհրան, այսինքն, արդեն ճանապարհները սկսել են բացվել»:

Պարոն Չուգասզյանը նաեւ առանձնացրեց մի քանի մոտեցում, որոնցով շարժվում են պետությունները՝ տառապող ջայլամի քաղաքականություն, որը սեփական ճակատագրին անդրադառնալու կամք ու ռիսկ չունի, արձագանքող հրշեջի մոտեցում, որն ունի ռիսկ, բայց ստեղծագործությունից զուրկ է,  ապահովագրական գործակալի մոտեցում, որը ներկայացնում է որոշակի ստեղծագործական հնարավորություն, բայց պակաս ռիսկ ունի եւ  ճարտարապետի մոտեցում, որը կառուցում է իր ապագան:

Հետո նա մեջբերեց Ղազախստանի օրինակը, որը տարիներ առաջ դեռ ԵՏՄ-ին չանդամակցած արդեն ուներ սցենար՝ ԵՏՄ-ն ավելի շահավետ ու հեռանկարային կլինի, թե՞ ԵՄ-ը. «Այդ կառույցին  միանալուց առաջ ղազախներն արդեն ունեին սցենարներ՝ որ զարգացումների դեպքում ինչ փոփոխություններ կունենա ղազախական իրականությունը: Օրինակ` արդեն գիտեին, որ ԵՏՄ-ին միանալն ավելի օգտակար կլիներ, համեմատ այլ սցենարների»:

Բանախոսը նաեւ նկատեց, որ փոթորկալի տասնամյակ է մեզ սպասվում, թե աշխարհաքաղաքական, թե աշխարհատնտեսական ու թե տեխնոլոգիական փոփոխությունների առումով, հետեւաբար, պետք է հասկանալ, որ նավահանգիստը պետք է գնալ՝ որպես խաղաղ ու կայուն նավահանգիստ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29