«Loft» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Արմենպրես» լրատվական գործակալության Հայաստանի ամենապահանջված գրքերը ներկայացնող «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագծի «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը, որի նպատակն է՝ գնահատել տարվա ընթացքում ամենապահանջված գրական ստեղծագործությունների հեղինակներին: Տարվա ժամանակակից հայ հեղինակ ճանաչվեց Վահրամ Մարտիրոսյանը՝ «Սերը Մոսկվայում» գրքի համար: «Այսօր գիրքը ջրի գին չի, ինչպես մի ժամանակ է եղել: Ուրախ եմ, որ «Անտարես»-ի հետ գործակցության արդյունքում լույս տեսավ «Սերը Մոսկվայում» գիրքը: Ես փոքր-ինչ քմահաճ հեղինակ եմ եւ ձեւավորման մասով շատ տանջեցի ձեւավորող-նկարչին»,-ասաց Մարտիրոսյանը:
«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախագծի առաջին տարում բեսթսելերների տպաքանակը բավականին փոքր էր, հիմա վաճառքի թիվը մի քանի տասնյակի է հասնում. «Տարեցտարի ընթերցողների հետաքրքրությունը մեծացավ: Իհարկե մեր ցանկությունն է, որ հարյուր-հազարավոր գրքեր վաճառվեն, որպեսզի հանրությունը կրկին դառնա դեպի գիրքը եւ գրական արժեքները: Դա է այս նախագծի նպատակը՝ առանց կոմերցիոն գործունեության»:
Մրցանակաբաշխության արդյունքներով՝ տարվա մանկական գիրքը «Զանգակ» հրատարակչության «100 դասական հեքիաթներ» ժողովածուն է, բեսթսելերների տարվա հրատարակիչը՝ արդեն երրորդ անգամ անընդմեջ՝ «Անտարես»-ը, իսկ մանկական գրքերի հրատարակիչը՝ «Բուկինիստ»-ը:
Կարդացեք նաև
Լեւոն Անանյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ երիտասարդ գրող Գրիգը՝ «Հիսուսի կատուն» ժողովածուի համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Անգամ չենք էլ ճանաչում…