Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հզոր աշխարհաքաղաքական խաղացողներին պետք է, որ Դաշնակցությունը լինի խաղի մեջ»

Փետրվար 20,2016 13:04

«Հանրությունն արդեն վաղուց կողմ չի, որովհետեւ ոչ ոք հանրությանը չի հարցնում արդեն վաղուց: Բոլորն ասում են, որ Դաշնակցությունն ունենալու է լծակներ, մյուս տարի ընտրություններն, արդեն չկան հայտնի հայ-թուրքական արձանագրությունները: Դաշնակցության միակ ռեալ խնդիրն իշխանությունների հետ այդ արձանագրություններն էին»,- «Հայելի» ակումբում անդրադառնալով ՀՀԿ-Դաշնակցություն համագործակցությանն՝ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նա կարծում է, որ սա մակերեսային մոտեցում է. «Դա ոչ այնքան Հանրապետականին է պետք, որքան շատ ավելի հզոր աշխարհաքաղաքական խաղացողներին պետք է, որ Սիրիայի շուրջ ընթացող գործընթացների պայմաններում Դաշնակցությունը Հայաստանում խաղի մեջ լինի: Սա իմ անձնական կարծիքն է: Եթե հետեւենք նաեւ, թե ինչ է կատարվում ռուսական մամուլում, ինչ հռետորիկա կա հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, կհամոզվենք այս ասածի մեջ»:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն էլ նշեց, որ պետք չէ Դաշնակցությանը մեղադրել, քանի որ ցանկացած կուսակցություն էլ ցանկանում է հասնել իշխանության. «Իրենք ձգտում են իշխանության եւ իշխանության մի մասը ստացան: Հանրապետականը լուծեց նաեւ ապագա սահմանադրորեն բարեփոխված ընտրությունների հարցը եւ միայնակ չի գնալու ընտրությունների, ու Ազգային ժողովում հնարավոր է՝ կազմվի կոալիցիա, եւ լուծվի կայուն մեծամասնության հարցը»:

Տիգրան Քոչարյանը նույնպես կարծում է, որ լուրջ աշխարհաքաղական գործընթացներ են ընթանում. «Հաշվի առնելով նաեւ ԱՄՆ-Ռուսաստան վատ հարաբերությունները, իսկ Հայաստանը հիմա խաղում է Ռուսաստանի դաշտում: Դաշնակցության մի ֆունկցիան էլ լինելու է այն, որ ինքն, օգտագործելով իր անունն ու լծակները, փորձելու է արգելափակել ոչ հայանպաստ գործողությունները, քանի որ Հայաստանն ինչ-որ ձեւով կապված է Ռուսաստանի հետ: Դաշնակցությունը հակաթուրքական հռետորիկայում իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Շատ հարցեր արդեն ՀՀԿ-ն կարող է պաս տալ Դաշնակցությանը եւ հետո ասել, որ դա իրենք են ասում, քանի որ հակաթուրքական են»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29