Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարի ինքնասպանության գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել. նրա թողած նամակում ֆինանսների նախկին նախարար է մեղադրվել. «Ժողովուրդ» 

Փետրվար 20,2016 11:31

«Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ սեփականատեր Համլետ Ամիրխանյանի՝ անցած տարվա փետրվարի 16-ին Նոր Հաճընի իր առանձնատանը կատարած ինքնասպանության հանգամանքները պարզելու նպատակով հարուցված քրեական գործում հետաքրքիր զարգացումներ կան:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ գործի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախկին նախարար է հարցաքննվել: Բանն այն է, որ գործարարը թողած նամակում իր սնանկանալու մեջ մեղադրել է ֆինանսների նախկին նախարարներից մեկին:

Տեղեկացնենք, որ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի գործունեության ընթացքում՝ 2005-ից 2014 թվականները, ֆինանսների չորս նախարար է փոխվել: Սակայն հայտնի է, որ նշված ընկերությունը մյուս շինարարական կազմակերպությունների պես ծանր ֆինանսական կացությունում է հայտնվել 2008-ի աշնանը սկսված միջազգային ֆինանսական ճգնաժամից հետո:

Իսկ 2008-ի աշնանից մինչեւ 2014-ի գարունը ֆինանսների նախարարությունը ունեցել է երեք նախարար՝ Տիգրան Դավթյան, Վաչե Գաբրիելյան եւ Դավիթ Սարգսյան: Թե նրանցից ով է ԱԱԾ կանչվել դեռեւս վկայի կարգավիճակով, ժամանակը ցույց կտա:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29