Հայաստանի հասարակությանը վրդովվեցրել է այն, որ կառավարությունը Համաշխարհային բանկից 30 միլիոն դոլարի նոր վարկ է վերցնում՝ Հայաստանի էլցանցերի կուտակած պարտքերը մարելու համար: Փաստորեն, էլցանցերի կուտակած պարտքերը դրվում են հասարակության, Հայաստանի հարկատուների ուսերին:
Այսինքն՝ ռուս սեփականատերերը խրախճանքների արդյունքում պարտքեր են կուտակել, որի համար այսօր վճարելու են Հայաստանի քաղաքացիները: Սա ոչ միայն զայրացուցիչ է, սա պարզապես հանցանք է Հայաստանի Հանրապետության դեմ, որը պարտակում է Հայաստանի իշխանությունը: Բայց, Հայաստանի իշխանությունը այլ ելք չունի էլ, քանի որ նա, ըստ էության, Հայաստանի դեմ գործված այդ հանցանքի մասնակիցներից մեկն է:
Հայաստանի էլցանցերի նախկին սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը տարիներ շարունակ ուղղակի մսխել է համակարգը, ու դա տեղի է ունեցել Հայաստանի իշխանության լուռ հայացքի ներքո: Սակայն այդ լռությունը անկասկած կոնկրետ գին է ունեցել: Դա է պատճառը, որ Հայաստանի իշխանությունը փոխանակ էլցանցերում առկա վիճակի հրապարակային և բաց հետաքննություն անցկացնելու, ամեն ինչ արեց ցանցերի սեփականատիրոջ փոփոխության միջոցով հարցը հնարավորինս արագ փակելու համար:
Որովհետև այդ քննությունը ամենայն հավանականությամբ վեր կհաներ էլցանցերի, մեղմ ասած, անարդյունավետ կառավարման գործում Հայաստանի իշխող համակարգի պատասխանատվության խնդիրը:
Կարդացեք նաև
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: