Արդյոք ՀՀ քաղաքացիներին հետաքրքրո՞ւմ է այս անպտուղ քննարկումը՝ տարածքային կառավարման նախարարությունն արտակարգ իրավիճակների՞ հետ լինի, թե՞ առանձին։ Հանրապետականը Դաշնակցությա՞ն հետ գնա կոալիցիայի, թե՞ այլ ուժերի էլ ընդգրկի կառավարությունում։ Քանի՞ պորտֆել տա կոալիցիոն գործընկերոջը եւ այլն։ Վստահ չեմ, որ մեր բոլոր ընթերցողները թերթերը բացում են, կայքեր են մտնում վերը նշված թեմաներով վերջին լուրերին ծանոթանալու համար։
Երեկ, օրինակ, միջին խավին պատկանող երկու զրուցակիցներս խոսում էին տնտեսության մասին, պատմում էին, թե ինչպես են փորձում այս համատարած ճգնաժամն ու հատկապես Ռուսաստանից եկող բացասական ազդակները հաղթահարել։ Նրանցից մեկը պատմում էր, որ փորձել են հայկական չիր պահեստավորել՝ ձմռան ամիսներին ավելի ձեռնտու գնով վաճառելու համար։ Սալորի ու ծիրանի չրի մեկ կիլոգրամն իրենց վրա մոտ 2 հազար դրամ է նստել։ Պահպանության, աշխատողների վրա ծախսված գումարներն էլ գումարած՝ գրեթե 2,5 հազար։ Հիմա փորձում են չիրն իրացնել մեր սուպերմարկետների միջոցով եւ կանգնել են խայտառակ իրողության առաջ:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: