Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ հասցրեց կուտակել Տիգրան Սարգսյանը դեսպանի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում. «Ժողովուրդ»

Փետրվար 20,2016 10:21

Այս տարվա փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ նշանակված Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից ազատվելու առնչությամբ հայտարարագրել է 971 հազար 783 դոլարի փոխառություն եւ 3 մլն դրամ դրամական միջոց:

Սարգսյանը հայտարարագրել է նաեւ 6 մլն 390 հազ. դրամ արժեքով բաժնետոմս, երկուական բնակարան եւ առանձնատուն, մեկական հողամաս ու ավտոտնակ, ինչպես  նաեւ «RANGE ROVER Super charged» մակնիշի ավտոմեքենա:

Այսպիսով, մեկուկես տարում Տիգրան Սարգսյանի ունեցվածքը զգալի աճել է: ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելիս նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ դոլարային գումարը եղել է 955 հազար, իսկ դրամով «խնայողությունը» 2 մլն 500 հազար դրամ, իսկ ավտոմեքենա չի ունեցել

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29