Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 20-ը չի կրկնվի

Փետրվար 20,2016 10:00

Փետրվարի 20-ը ընդունված է նշել որպես Ղարաբաղյան շարժման սկիզբ՝ 28 տարի առաջ հենց այդ օրը Ազատության հրապարակում առաջին անգամ հնչեց Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու թեման: Այդ օրը եւ Շարժումն ընդհանրապես սովորաբար հիշում են նոստալգիկ ելեւէջներով՝ որքան լավ էր ամեն ինչ սկսվում… Դիտարկումն, անշուշտ, ճիշտ է՝ այն օրերի պայծառության եւ այսօրվա «գաղջության» համադրումը տարբերությունն իսկապես ցայտուն է դարձնում: Բայց ես կուզենայի այլ բանի մասին խոսել:

1992 թվականից սկսած՝ ընդդիմությունը մարդկանց հրավիրում է Ազատության հրապարակ` իշխանափոխության օրակարգով: Տրամաբանությունը հասկանալի է. եթե 1988 թվականին հաջողվել է, ապա ինչո՞ւ հիմա չի հաջողվի: Այո, 88-ի փետրվարի 20-ին սկիզբ առած Շարժումը հաջողության հասավ, բայց` բացարձակապես այլ պատմական իրավիճակում: Համեմատաբար կուշտ ու կրթված ժողովրդով: Ընտրություններ անցկացնելու (եւ հետեւաբար՝ կեղծելու) փորձ չունեցող կոմունիստներով: Հայրենասիրության մասին ոչ ֆորմալ, ոչ պաշտոնական պատկերացումերի կոնսենսուսով: Եվ ամենակարեւորը` Հայաստանի մի մասը՝ Արցախը, եւ նրա ժողովրդին ազերիների վայրագություններից փրկելու օրակարգով:
Եթե Իգոր Մուրադյանն ուՎաչե Սարուխանյանը, իսկ այնուհետեւ «Ղարաբաղ» կոմիտեն Ազատության հրապարակում հնչեցնեին` «Կորչեն կոմունիստները, կեցցենք մենք» կարգախոսը, այդ շարժումը ոչ մի հաջողության չէր հասնի: Դիտեք նրանց ելույթները, որոնք վերջին օրերին հայտնվել են համացանցում` գլխավոր միտքն այն է, որ մենք բոլորս` ՀՀՇ-ականները եւ կոմունիստները, մտավորականները եւ գյուղացիները, քաղաքացիական անձինք եւ ոստիկանները պետք է աշխատենք մեկ նպատակի համար: Եվ բոլորը, այդ թվում՝ կոմունիստական Կենտկոմը եւ կոմունիստական Գերագույն խորհուրդը ստիպված էին համապատասխան որոշումներ ընդունել:

…Եվս մի տարբերություն՝ մենք գնում էինք Ազատության հրապարակ՝ Ղարաբաղի մասին «եւ նրա շուրջ» ճշմարիտ լուրեր իմանալու համար: Չէ՞ որ այն ժամանակ հնարավոր էր տեղեկություն թաքցնել, ինչը եւ անում էր կոմունիստական գրաքննությունը: Շատերս միայն 88 թվականի փետրվարի 20-ին իմացանք, որ դրանից մեկ շաբաթ առաջ Ստեփանակերտում բազմամարդ ցույց  էր  կազմակերպվել՝ Արցախը Հայաստանին միացնելու պահանջով: 90 թվականից հետո լուրեր իմանալու նպատակով Հրապարակ գնալու խնդիրը հիմնականում վերացավ՝ այլեւս չկար պետական գրաքննություն, եւ այդ հանագամանքից թերթերը, համնայնդեպս, օգտվում էին:: Իսկ այսօր աշխարհի ցանկացած անկունում ամեն մի փռշտոցի մասին դուք կարող եք իմանալ այդ իրադարձությունից 2-3 վայրկյան անց: Այնպես որ՝ պետք չէ մարդկանց քարշ տալ Ազատության հրապարակ՝ սեփական քաղաքական ամբիցիաները բավարարելու համար: Երբ գա պահը, մարդիկ կգան՝ իրե՛նց խնդիրները լուծելու համար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Karen says:

    Հարգելի պ-ն Աբրահամյան, Առաջարկում եմ Ձեզ՝ մի հարցախույզ անցկացնել ձեր թերթի միջոցով: Առաջարկեք պատասխանել հետեւյալ հարցին:

    “Եթե այսօր լիներ 1988-ի փետրվարի 20-ը’, կգնայիք արդյոք ազատության հրապարակ”

    Կարծում եմ պատասխանը Ձեզ նույնպես կհետաքրքրի:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ճիշտն ասած, հարցի ձեւակերպումը հստակ չէ

      • Karen says:

        Հարցս ձեւակերպեմ այլ կերպ: Եթե մեր հասարակությունը այն ժամանակ պատկերացներ, թէ ինչպիսի ընթացք կունենար՛ Ղարաբաղը Հայաստանին միավորելու գործընթացը, կգնար այդ քայլին’ թէ՝ կգերատեսեր խաղաղ գոյակցությունը Ադրբեջանի հետ:

  2. Հ.Շ. says:

    Վերեւ, Karen-ի իբրեւ թէ հարցումը ձեւական ու կեղծ է անշուշտ, rhetorical հարցում մըն է , իր մէջ պարունակելով արդէն պատասխանը՝ «ոչ»:

    Ուրեմն ահա, ճիշդ այս պատճառով է որ Հայաստանի մէջ իսկական եւ ամբողջական ժողովրդավարութիւն չի կրնար ըլլալ: Որովհետեւ յանկարծ կարող է որ քուէարկողներու տեղայնական մեծամասնութիւնը (որոնց մաս չեն կազմեր, ի դէպ, երեխաներն ու պատանիները, ոչ ել Սփիւռքի եւ Արցախի հայերը, որոնց գումարված քանակը յիշեալ քուէարկողներու գոնէ կրկնապատիկը կը հանդիսանայ..) յանկարծ Կարենի հոգեվիճակը ունենան…

    Ի դէպ, 1988-ին իսկ, թուաբանականօրէն՝ իսկապէս համայն հայութեան/հայ ժողովուրդի մեծամասնութի՞ւնն էր, որ Արցախի ազատագրումը պահանջեց, եւ պատրաստ եղաւ անոր համար զոհողութիւններ դիմագրավելո՞ւ, հանդուրժելու: Այս ալ լիովին կեղծ հարցում է, անշուշտ…

    Նաեւ Karen-ի արտայայտած կեցուածքին պատճառով է որ Արցախի հայերը ստիպվեցան երկրին ղեկը ստանձնել, եւ հարկադրված են տակաւին զայն պահելու:

    Վերջապէս, սոյն արտայայտութեան լոյսին տակ, արտագաղթը ինքնին անպայման վատ բան մը չէ: Արդարեւ, եթէ Karen-ի նման «մտածող» Հայաստանի բնակիչներ լքում են երկիրը, որոշ տեսանկիւնէ մը՝ լաւ բան է այդ:

    https://www.shoushisummercamp.org/

    • Atshak says:

      Հարգելի Հ.Շ
      էտ “իսկական եւ ամբողջական ժողովրդավարութիւն ” ասելով ի՞նչ ինկատի ունեք ու որտեղ եք դա տեսել: Միգուցէ Կանադայու՞մ, որտեղ ասենք կանաչները ունենալով 13 տոկոս, պառլամենտում ունեին ընդամենը մեկ ձայն: Իսկ ընտրություններին էլ քվեարկությունը կատարվում է հազիվ գրող ՄԱՏԻՏՈՎ, Ու օրինակ էս վերջին ընտրություննրին լիբերառների ստացած տեղերի քանակը ձեր մեջ որ մի կասկածներ չի ծնու՞մ ընտրությունների կեղծված լինելու մասին: Կամ Թորոնթոյի նախկին քաղաքապեպ Ռոբ Ֆորդի մոտ առաջադրման վերջին օրը հայտնաբերված չարորակ ուռուցքը
      Կամ Ալբերտայում, որտեղ բնակչությունը բացարձակգերակշիռ մասը պահանողական է, ու “հաղթում՛ են նոր-լիբերռալները, որոնք արդեն դպրոցում արգելել են արտասանել “մայր և հայր” բառերը:

      • Հ.Շ. says:

        Համաձայն եմ որ այս աշխարհում գոյութիւն չունի – եւ չի ալ կրնար ունենալ – այն բացարձակ ժողովրդավարութիւնը որու երազը կամ պատկերացումը ունին Հայաստանի (ինչպէս նաեւ այլ, «զարգացման-ընթացքի-մէջ» երկիրներու) բնակիչների մէկ մասը:

        Ուրեմն այո՝ ժողովրդավարութիւնը յարաբերական յղացք մըն է, եւ ունի աստիճաններ:

        Սակայն այս աստիճանական չափերի, ըսենք… բաւականին ներքեւի կողմերն է դասվում այժմ Հայաստանը:

        Այսինք, ճիշդ ես, օրինակի համար, Կանատան այնքան ժողովրդավարական չէ, որքան կարծում են Հայաստանի կարգ մը բնակիչներ, սակայն նորէն ալ, որոշ չափով մը, ժողովրդավարական է, եւ վերջին վերլուծումով, ստիպվուած ենք ընդունելու որ, վերոյիշեալ աստիճանական չափաւորումի համեմատ՝ երեւի Հայաստանէն մի քիչ աւելի ժողովրդավարական է…

        Ներկայ դրութեամբ, պարզապէս շռայլութիւնը չունինք, ափսոս, Հայաստանը վեր հանելու՝ ժողովրդավարութեան այդ աստիճանաչափերուն վրայ: Ներկայ դրութեամբ, դէպի կործանում կը տանի այդ ուղին: Նոյնն է պարագան, սակայն աւելի սաստիկ – եւ անդարմանելի – կերպով, արաբական երկիրներուն, ինչպէս որ լաւապէս կը տեսնենք վերջին տասնամեակի ընթացքին: Կարելի է մեզի աւելի մօտ ապացոյցներ ալ նշել, յատկապէս այսպէս կոչուած «Արեւելեան Եւրոպայի» կարգ մը երկիրներու պարագային, ներառեալ անոնք որոնք իրենց ցուցափեղկում տարբեր պատկեր կը ներկայացնեն, տարբեր երեւոյթներ կը ծախեն միջազգային հանրութեան, բայց ուր, բարակ ջնարակը եթէ հազիւ մի քիչ քերթես, արդէն մէջտեղ կու գայ… նուազ սիրուն իրականութիւնը: Այդ մէկը տեսնում ենք արդէն, օրինակի համար, Հունգարիոյ պարագային, դեռ չխօսելու համար արդէն անէացած Ուկրաինայի մասին.. Իսկ ամենամեծ կեղծիքը նախկին Իուկոսլավիոյ իրբեւ թէ նոր երկիրներն են… անհնար է որ այդտեղ, ուշ կամ կանուխ, չվերսկսի պատերազմ: Դիտմամբ չասացի «քաղաքացիական» պատերազմ…

        • Հ.Շ. says:

          Մի կէտ ալ, թոյլ տուէք՝ այս նիւթին մէջ, Հայաստանի ղեկավարութեան սխալը այն է թէ ան շատ կոպիտ, անփափկանկատ կերպով է խախտում երեւակայական ժողովրդավարութեան խաղի կանոնները… Աւելի աճած երկիրներում, շատ աւելի նուրբ, ճարտար եւ աներեւոյթ են, ի միջո այլոց՝ այդ մարզում, իշխող դասակարգի մեթոդները: Անոնք այդպէսով կը պահպանեն պատրանքները, եւ առաջքը կ’առնեն քաղաքական աւելորդ խլրտումներու:

        • Atshak says:

          հարգելի Հ.Ծ:
          Եվ կարո՞ղ ես նշել, թե որ կետերով է Կանադան համապատասխանում հունական դեմոկրատական կանոններին ու պատկերացումներին:
          Ով ում ոնց ուզում և երբ ուզում է, խաբում է:
          Ես ավելի խաբեբայի երկրի, քան է ԱՄՆ ու Կանադան չեմ էլ պատկեացնում:
          Սրանք երկրներ են, որոնք հիմնված են խաբեբաթյան վրա:
          Սենատորների փող լափելուց սկսած, մինչև է, որ անհասկանալի է, թե ում իրավունքներ է պաշպանում Պետությունը ու նրա օրգանները- պոլիսից սկսած:
          Ու ամեն ինչ արվում է “օրենքի” ուժողվ: Իրենք իրենց օրենքը գրում, իրենք հաստատում են ու ակըհայտ բաների դեմը ժողովուրդը ոչ մի միջոց չունի – “back to work”… հասկանում ես թե ինչ ինտակի ունեմ: Երբ որ գեյերը նստած են որպես կառավարության գկուխներ, ու դպրոցներում ստիպում են 6 տարեկան երեխաներին սեքսուալ դասեր տալ: Իսկ բազմահազարանող ծնողների բողոքի վրա թքած ունեն:
          ……………
          Մենք որ խոսում էինք սովետի սոցիալիզմի մասին, դիտարկում էինք, թե ինչքանով է այն համապատասխանում մարքսիզմ-լենինիզմի տված սոցիալիզմի մոդելին
          Եվ ասյպես, կրկնեմ իմ հարցը: Կուզենայի իմանալ թե որ կետերով է Կանադան համապատասխանում հունական դեմոկրատական կանոններին ու դեմոկրատիայի մոդելին:

          • Հ.Շ. says:

            Ինծի համար անհնար է պատասխանել այդ հարցումին, որովհետեւ իմ կարծիքով Կանադան չի համապատասխաներ «հունական դեմոկրատական կանոններին ու դեմոկրատիայի մոդելին» – անշուշտ խօսում ենք հնադարեան Հունաստանի մասին – :

            Միւս դիտողութիւններիդ մասին ալ մասնաւոր բան չունեմ ասելիք, քանզի ես Կանադան «պաշտպանելու» տրամադիր չեմ:

            Բարի շաբաթ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29