ԱԺ պատգամավորների հեռախոսների այս «ցուցահանդեսը» Պետաիրավական հարցերի
հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ էր բացվել: ԱԺ 334 սենյակի դռան վրա հեռախոսով խոսելու արգելքի նշան է դրված, չնայած դրան՝ պատգամավորները մեկը՝ սեղանի տակ կռացած, մեկը՝ ակնհայտ, տարեց պատգամավորները՝ հաճախ բարձրախոսը միամիտ միացրած, զանգում են ու հանգիստ խոսում:
Այս հեռախոսային շքերթի մեջ նկատեցինք, որ պատգամավորների թանկարժեք iPhone-ների, Samsung-ների ֆոնին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, օրինակ, «Nokia»-ի բավականին հին մոդելի հեռախոս է օգտագործում: «Առավոտի» հարցին՝ այդ մոդելները ԱԱԾ-ի կողմից երեւի չեն լսվում, դրա՞ համար եք այդ հեռախոսից օգտվում, թե՞ շքեղության հետեւից չեք ընկնում, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Ավելորդ ծախսեր ես չեմ անում: Իսկ ինչ վերաբերում է լսելուն, ցանկացածին հարկ եղած դեպքում ԱԱԾ-ն կարող է լսել»:
Լուսանկարները՝
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
19.02.2016