Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճակատագրական սիրահարներ, որ փոխել են աշխարհը

Փետրվար 20,2016 13:00

Սերը կարող է հրաշքներ գործել, պատերազմի պատճառ հանդիսանալ, անգամ փոխել պատմության ընթացքը: kulturologia.ru կայքը առանձնացրել է մի քանի սիրահար զույգի, որոնց սիրո պատմությունը իսկապես «եղանակ» է փոխել իրենց ապրած ժամանակաշրջանում:

Օրինակ, հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսի եւ Կլեոպատրայի սիրավեպը ձգվել է 10 տարի: Սկզբում Անտոնիոսը Կլեոպատրային մեղադրում էր Կեսարի սպանության մեղսակիցը լինելու մեջ, ավելի ուշ սիրահարվեց եգիպտացի թագուհուն: Հետագայում նրանք երեք երեխա ունեցան: Որոշ պատմաբաններ ու քաղաքագետներ այս միության մեջ քաղաքական ենթատեքստ են փնտրում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մարկոս Անտոնիոսին անհրաժեշտ էր եգիպտական բանակի աջակցությունը, իսկ Կլեոպատրան էլ սեփական նպատակներն են փորձում իրագործել: Ի դեպ, Մարկոս Անտոնիոսն այնքան ուժգին է սիրել Կլեոպատրային, որ երբ թագուհու դեմ կազմակերպված դավադրության մասնակիցներից լսել է իբր նրա մահվան մասին, ինքն էլ ինքնասպան է եղել: Անտոնիոսի գեղարվեստական կերպարը մարմնավորված է Շեքսպիրի «Անտոնիոս եւ Կլեոպատրա» դրամայում։

adams-ev-smit
Երկրորդ սիրահար զույգը ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսն ու իր տիկին Աբիգեյլ Սմիթն են: Նրանք հեռավոր ազգականներ էին եւ վաղուց գիտեին իրար: Ապագա նախագահը, սակայն, տղամարդու աչքով Աբիգեյլին «տնտղել» էր, երբ վերջինս 17 տարեկան էր: Ադամսին գրավել էին նրա գեղեցկությունն ու կարդացածությունը: Հետագայում դառնալով ԱՄՆ նախագահի կինը, Աբիգեյլը լուրջ ազդեցություն է ունեցել ամուսնու կայացրած քաղաքական որոշումների վրա, նրանք միասին շատ երջանիկ ապրել են կես դար: ԱՄՆ նախագահը տիկնոջը մշտապես սիրո խոստովանություն էր անում, նրանից շուրջ 1000 սիրային նամակ է պահպանվել:

maria-ev-pier-kyuri
Սիրո եւ գիտության միություն՝ այսպես կարելի է բնորոշել Մարիա Սկլոդովսկայայի եւ Պյեռ Կյուրիի միությունը: Նրանք հանդիպել են Սորբոնի համալսարանում, սա միակ համալսարանն էր, որտեղ այդ տարիներին կանանց թույլատրվում էր սովորել: 1903-ին ամուսինները միասին կիսեցին Նոբելյան մրցանակը ֆիզիկայի բնագավառում: Ամուսնու ողբերգական մահից հետո Մարիա Կյուրին զբաղեցրեց նրա տեղը Սորբոնում՝ դառնալով այդ համալսարանի առաջին կին պրոֆեսորը: Ավելի ուշ նա ստացավ երկրորդ Նոբելյան մրցանակը:

richard-ev-mildred
Ռիչարդ Լովինգի ու սեւամորթ Միլդրեդ Ջետերի տխուր սիրո պատմությունը շատերին է հուզել: Նրանք դեռահասներ էին, երբ սիրահարվեցին, սակայն ժամանակին Վիրջինիա նահանգում արգելված էին տարբեր ռասաների պատկանող զույգերի ամուսնությունները: Նրանք ամուսնացան Վաշինգտոնի սահմաններից դուրս, ու երբ վերադարձան տուն, դատապարտվեցին մեկ տարվա բանտարկության ու 25 տարի նրանց արգելվեց բնակվել իրենց նահանգում: Դատարանում Ռիչարդ Լովինգը հայտարարեց, որ անկախ ամեն ինչից՝ սիրում է իր կնոջը: Նրանց դատը նախադեպ դարձավ այն առումով, որ հետագայում վերանայվեցին միջռասայական ամուսնությունների վրա դրված արգելքները:

Ըստ kulturologia.ru-ի՝

պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gohar says:

    ․․․․․․ ՀՀ նախագահը տիկնոջը մշտապես սիրո խոստովանություն էր անում, նրանից շուրջ 1000 սիրային նամակ է պահպանվել․․․Ինչպիսի բախտավորություն Ռիտա Սարգսյանի համար։

  2. Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

    Հարգելի ընթերցող, վրիպակն ուղղված է, շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29