Լրահոս
Օրվա լրահոսը

Ձիթապտղի յուղը՝ արյունահոսող լնդերի եւ բերանի տհաճ հոտի դեմ

Փետրվար 20,2016 11:45

Արյունահոսող լնդերն ամրացնելու եւ բերանի վատ հոտը վերացնելու համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ բուսական յուղ՝ ցանկալի է ձիթապտղի, խառնել 1 թեյի գդալ աղի հետ: Այդ խառնուրդով բերանը ողողել 3-5 րոպե, օրը 2 անգամ՝ առավոտյան եւ երեկոյան: Ողողումից հետո կես ժամ չուտել եւ չխմել: Շարունակել պրոցեդուրան՝ մինչեւ լնդերը  լրիվ բուժվեն:

Շատ արդյունավետ է հալվեի՝ ալոեի հյութը, որով պետք է թրջել թանզիֆը եւ դնել հիվանդ լնդերին եւ թողնել 10-15 րոպե: Թրջոցների համար կարելի է օգտագործել նաեւ բրգաձեւ սոճու յուղը: Լնդերի վրա այն դնում են 15-20 րոպե: Բայց պետք է զգույշ լինել, քանի որ հնարավոր է այրվածքներ առաջանան: Այս գործողությունը կարելի է կատարել 20 օր շարունակ: Բրգաձեւ սոճու յուղը կարելի է փոխարինել չիչխանի յուղով, որն ավելի անվնաս է:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
19.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29