Լրահոս
Օրվա լրահոսը

Չինական բացիկներ՝պատրաստված հայ երեխաների կողմից

Փետրվար 19,2016 21:12

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Չինական Գարնան տոնին նվիրված միջոցառման բացման արարողությունը, որի շրջանակներում ներկայացվեց «Չինական ամանորյա բացիկների» ցուցահանդեսն և չինական գեղանկարչության անկյունը:

Միջոցառմանը մասնակցում էին Հանրապետության մարզերի և Երևանի 42 դպրոցների 500 աշակերտներ: Միջոցառման ընթացքում շնորհվեցին հավաստագրեր և նվերներ մասնակից դպրոցների տնօրեններին և երեխաներին:

Միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, որը նշեց, թե շատ ուրախ է նման համագործակցության համար և վստահ է, որ կունենա շարունակություն. « Ես տեսնում եմ, որ ինչպես Չինաստանում, այնպես էլ այստեղ՝ Հայաստանում, Ամանորն ամենասիրված տոնն է: Պատահական չէ, որ հայ դպրոցականները նման ոգևորությամբ մոտեցան նախագծին»:

12735569_1056472394411456_149707480_n 12735824_1056472317744797_1149587532_n 12746384_1056472347744794_251220503_n

Դեսպանը կարծում է, որ սա հրաշալի հնարավորություն է ծանոթանալու չինական մշակույթին. «Այս ցուցահանդեսն օգնեց երեխաներին  ավելի շատ բան իմանալ չինական ամանորի և մշակույթի մասին։ Երկու երկրների համագործակցության հիմնական նպատակներից մեկն այն է, որ մեր ժողովուրդներն ու երեխաները ավելի տեղեկացված լինեն և շատ բան իմանան միմյանց մասին»:

Կոնֆուցիոսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանն էլ ավելացրեց, որ նման միջոցառում առաջին անգամ է անցկացվում աշխարհում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտների գործունեության շրջանակում. «Նման միջոցառումները նպաստում են այլ ժողովուրդների մշակույթի զարգացմանն ու տարածմանը մեր երկրում: Մենք հաճելիորեն զարմացել էինք երեխաների ոգևորությունից: Ներկայացված  աշխատանքները գերազանցեցին մեր սպասելիքները»:

Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան համար 94 դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանն ասաց, որ երեխաները մեծ ոգևորությամբ են մասնակցել. «Սա առաջին անգամը չէ, որ մասնակցում ենք նման միջոցառումների: Մենք առանձին փոքրիկ չինական ցերեկույթ կազմակերպել էինք նաև դպրոցում, քանի որ մասնակից երեխաները շատ էին: Սակայն ընտրեցինք վեց աշխատանք, որոնք այսօր այստեղ ներկայացված են»:

Երևանի Չեխովի անվան համար 55 դպրոցի աշակերտուհի տասնամյա Ալիսան մեծ սիրով է պատրաստել բացիկը. «Մտածեցի, քանի որ կապիկի տարի է, պատկերել կապիկներ բացիկի վրա, և աղջիկ ու տղա նկարեցի, որ ոչ մեկ չնեղանա.մի քիչ մայրիկս է օգնել, բայց մտահղացումը իմն է եղել»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29