Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տարածված նյութը իր անթույլատրելի սրությամբ բարոյական բոլոր նորմերի անցում էր». Փաստաբանը՝«SOS»-ի տեսանյութի մասին

Փետրվար 19,2016 20:40

Ոստիկանությունն ընդդեմ «SOS»-ի քաղաքացիական գործով այսօր դատարանում պատասխանող կողմը միջնորդեց SOS-ը դիտարկել որպես լրատվամիջոց: Այդ կերպ հաղորդավար Վիլեն Գայֆեջյանին ուղղված մեղադրանքը կդիտարկվի որպես լրատվամիջոցին ուղղված մեղադրանք:

Հիշեցնենք, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ստեփանյանի նախագահությամբ այսօր  ոստիկանությունն ընդդեմ SOS»-ի քաղաքացիական գործով հերթական նախնական նիստն էր:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը, ինչպես նաև ոստիկաններ Արթուր Մադաթյանը և Սերգեյ Զաքարյանը հայց են ներկայացրել YouTube-ով հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող, գործարար համբավը վնասող հրապարակային հաղորդում հեռարձակելու համար: 2015 թվականի մայիսի 24-ին, ժամը 22-ն անց 20-ին YouTube-ով «SOS»-ը հեռարձակել է «G/7» վերնագրով 11-րդ թողարկումը, որի ժամանակ, ըստ հայցվորների, հաղորդավարի կողմից հնչեցվել են վիրավորական արտահայտություններ ոստիկանության ծառայողների և մասնավորապես Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի հասցեին:

Վիլեն Գայֆեջյանի պաշտպանը՝ փաստաբան Հայկուհի Հարությունյանը մի շարք միջնորդություններ ներկայացրեց, մասնավորապես նա միջնորդեց հայցվոր կողմի վրա դնել ապացուցման բեռն այն մասով, որ նշված թողարկման ընթացքում հնչած արտահայտություններն արատավորող տեղեկություններ էին եւ այդ արտահայտություններով արատավորվել  է ոստիկանների պատիվն ու բարի համբավը:

Ըստ Հայկուհի Հարությունյանի, «SOS»-ը լրատվամիջոց է ու նրա գործունեությունը հիմնված է անօրինականությունը բացահայտելու վրա, Վիլենը սոսկ հաղորդավար է ու բարեխղճորեն արտաբերել է սցենարիստի տեքստը:

Նա միջնորդեց, որ հայցվորը ապացուցի, որ սուբյեկտիվ ընկալման արդյունքում չի վերագրել իրեն տեսանյութի արտահայտությունները, ապացուցի, որ վիրավորանք ներկայացված արտահայտությունը ուղղված է ոստիկանությանը, համահայցվորերն էլ ապացուցեն, որ նշված արտահայտություններն ուղղված են եղել ոստիկաններ Մադաթյանին ու Զաքարյանին: Նրա ներկայացուցիչներն էլ ապացուցեն, որ այդ արտահայտությունների արդյունքում իրենց պաշտպանյալները կրել են վնաս են ու դա եղել է  իրական, նյութական:

Միջնորդություններն առարկեց ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը. «Պատասխանող կողմի այն պահանջը, որ մենք ապացուցենք արդյոք Վիլեն Գայֆեջյանը պատշաճ պատասխանող է  հանդես գալիս, հայցվորի իրավունքն է կանչել պատասխանող նրան, ում կողմից վիրավորվել է: Այս պարագայում գտնում ենք, որ մեզ համար պատասխանող է  այն անձը, ում դատական կարգով ներգրավվել ենք: Ասում եք՝ պատասխանողը իր կարծիքի ազատության իրավունքն է իրացրել, հանրային շահերից ելնելով է արել: Վիլենը ԶԼՄ չի ներկայացնում, Վիլենն իր անունից  է հանդես եկել ու լրագրող չէ:

Եթե դուք գտնում եք, որ նա լրագրող է ու ԶԼՄ է ներկայացնում, դուք ապացուցեք որ ԶԼՄ է: Մենք չենք ասում՝ ինչու է կարծիք  հայտնել, այլ ասում ենք,  որ թույլ է տվել խուլիգանական բնույթի արտահայտություններ:

Տարածված նյութը իր անթույլատրելի սրությամբ բարոյական բոլոր նորմերի անցում էր»:

Հայկուհի Հարությունյանը դատարանին փոխանցեց նաեւ տեսասկավառակներ՝ որպես ապացույց, որ SOS-ի հաղորդումը եղել է գերակա շահը հաշվի առնելով: Դատարանը հետաձգեց դատական նիստը, որ հայցվոր կողմը ծանոթանա նոր ներկայացված ապացույցներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29