Այսօր Ազատության հրապարակում հերթական բացօթյա ասուլիսում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գարեգին Չուքասզյանն ասաց, որ Թբիլիսիից եվրոպական երկրներ ավիատոմսի արժեքը 30 դոլարով է վաճառվելու շուտով, իսկ մեզ մոտ մենաշնորհներ են, չկա մրցակցություն, հետեւաբար գին չի կարող իջնել. «Քանի չկա ժողովրդի վստահությունը վայելող կառավարում ՀՀ-ում, մենք չենք կարող ակնկալել տնտեսական զարգացում: Մեր նման ժողովուրդը, որը 10 մլն սփռված է աշխարհի չորս ծայրերը, բացառվում է, որ խանության հետ իր ճակատագիրը փորձի կապել: Մենք դատապարտված ենք լինելու արտագաղթի: Մենք դատապարտված ենք լինելու ձուլման, վերացման, եւ մեր սերունդը անիծված սերունդ է դառնալու հաջորդ սերունդների համար, որովհետեւ մենք մեր մեջ ուժ չգտանք գիտակցելու այն պարտքը, որը մեր ուսերին էր: Չկարողացանք բոլորս համատեղ քշենք այս ռեժիմը Հայաստանից»:
Ըստ նրա, Մարտի 1-ի երթը բոլոր ընդդիմադիր մարդկանց բողոքի ցույցը պետք է լինի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ