ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 18-ին հանդիպել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության պաշտպանության եւ անվտանգության ծրագրի ներկայացուցիչների հետ:
Ողջունելով ծրագրի ներկայացուցիչներին՝ Կորյուն Նահապետյանն ընդգծել է պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակություն – խորհրդարան կապի ամրապնդման կարեւորությունն ու այդ համատեքստում ներկայացրել հանձնաժողովի կողմից կատարված եւ նախատեսված աշխատանքները: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է սահմանադրական փոփոխություններից հետո պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում նոր օրենսդրության ձեւավորման գործընթացը եւ խորհրդարանական վերահսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը:
Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ համագործակցության հեռանկարները եւ փոխադարձ հետարքրքություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ Ազգային ժողով