Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ. «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հովհ. Ղազարյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել

Փետրվար 19,2016 18:25

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ (Լոռու մարզի համակարգող) Հովհաննես Ղազարյանին պատկանող բնակարանում և նրա տիրապետության տակ գտնվող գրասենյակում 2015 թ. ապրիլի 7-ին կատարվել են խուզարկություններ, ինչից հետո վերջինս, առանց իրավական հիմքի, բերման է ենթարկվել ՀՀ ՀԿԳ Վարչություն՝ վկայի կարգավիճակով, որտեղ մնացել է 11 ժամ:

Նույն օրը նման խուզարկություններ են կատարվել «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամների նկատմամբ ևս, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ վերոնշյալ անձանց, այդ թվում՝ Հովհ.Ղազարյանի նկատմամբ, իրականացվել է քաղաքական հետապնդում:

Հովհաննես Ղազարյանի իրավունքների պաշտպանության նպատակով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներգրավվել են փաստաբաններ Ա. Հարությունյանը և Ա. Սուքիասյանը:

Խուզարկության ընթացքում ապօրինաբար առգրավված իրերը վերադարձնելու, ինչպես նաև խուզարկություն կատարելու թույլտվության մասին դատարանի որոշումների պատճենները տրամադրելու պահանջով դիմում է ներկայացվել ՀԿԳ Քննչական վարչություն:

ՀԿԳ Քննչական վարչությունը, սակայն, մերժել է ներկայացված դիմումը՝ պատճառաբանելով, որ վկայի դատավարական կարգավիճակ ունեցող քրեական դատավարության մասնակիցը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նման իրավունք չունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ` այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29