Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ մաֆիոզ ռեժիմը պետք է գամվի պատասխանատվության սյունին». Հմայակ Հովհաննիսյան

Փետրվար 19,2016 18:20

«Այն ուժերը, որոնք հետեւողականորեն պայքարեցին՝ փորձելով կանխել դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած պետական հեղաշրջումը, այդ ուժերը եկել են ընդհանուր հայտարարի եւ միասնական օրակարգով Մարտի 1-ին հավաքվելու են Ազատության հրապարակում, որպեսզի իրենց բողոքը արտահայտեն այն դառը իրականության դեմ, որ անցել է արդեն 8 տարի, բայց 10 անմեղ զոհերի համար ոչ մեկը չի պատժվել:

10 երեւանցիներ գնդակահարվեցին միայն այն բանի համար, որ համարձակվել էին իրենց ձայնը բարձրացնել՝ ընդդեմ կեղծված ընտրությունների»,- այսօր «Նոր Հայաստան» շարժման հերթական ասուլիսում ասաց շարժման  անդամ Հմայակ Հովհաննիսյանը:

Ըստ նրա, եթե չլիներ Մարտի 1-ի սպանդը, չէր լինի դեկտեմբերի 6-ը. «Մենք ապրում ենք դեռ մարտիմեկյան մղձավանջային գիշերում: Դուրս կգայինք, եթե մեղավորները կանգնեին արդար դատարանի առջեւ: Մեր երկրում չկա արդարություն, չկան իրավունքներ»:

Հմայակ Հովհաննիսյանը որտեղից որտեղ հիշեցրեց Շարլ Ազնավուրի խոսքերը՝ ուղղված իշխանությանը. «Ասել էր, որ դա մաֆիա է, մաֆիոզ ռեժիմ է: Այդ մաֆիոզ ռեժիմը պետք է գամվի պատասխանատվության սյունին 2016-ի մարտի 1-ին՝ այն տարում, երբ մենք պետք է դիմավորենք մեր պետական անկախության 25-ամյակը: Պետք է մաքրենք այդ արյունոտ խարանը մեր ճակատից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29