Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը ԵԱՀԿ/ԺՄԻԳ ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերեց ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ հետագա համագործակցության մասին

Փետրվար 19,2016 18:10

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը փետրվարի 18-ին հանդիպել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ ներկայացուցիչներ Ռիչարդ Լապպինի եւ Ալեքսեյ Գրոմովի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքը եւ դրա ժամանակ տեղի ունեցած օրինախախտումները, ինչպես նաեւ դրանց արտացոլումը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում:

Զուրաբյանը կարեւորել է ԵԱՀԿ վերջնական զեկույցի մեջ արձանագրված գնահատականները եւ քննադատությունը հանրաքվեի նկատմամբ, որն իրականում չդարձավ ժողովրդի կամարտահայտության միջոց, քանի որ իշխանությունները հայտարարեցին ժողովրդի ընտրությանը հակառակ արդյունք:

Խոսվեց նաեւ ընտրական օրենսգրքի այն փոփոխությունների մասին, որոնք էապես կնեղացնեն ընտրակեղծարարության դաշտը՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններում:

Զուրաբյանը իր գոհունակությունը հայտնեց այն կապակցությամբ, որ ԵԱՀԿ-ի վերջնական զեկույցը ի թիվս ընդդիմության առաջարկած այլ փոփոխությունների ընդունելի է համարել նաեւ ընտրություններից հետո ստորագրված ցուցակների հրապարկման պահանջը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ հետագա համագործակցության մասին:

Փետրվարի 19-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը հանդիպեցին քվեարկության էլեկտրոնային համակարգերի մասնագետ Ռոբերտ Կրիմերին, որը ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպված քվեարկության նոր տեխնոլոգիաների սեմինարին, ներկայացրել է ՏՏ կիրառման հետ կապված հնարավորություններն, առավելությունները եւ ռիսկերն ու հնարավոր խնդիրները:
Զուրաբյանը ներկայացրեց Հայաստանում առկա ընտրական համակարգը, մասնավորապես՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի համատեքստում: Քննարկման ընթացքում զրուցակիցները եկան այն եզրակացությանը, որ էլեկտորնային համակարգերի ներդրումը իմաստ ունի այն դեպքում, երբ հասարակության մոտ կա վստահություն իշխանությունների եւ նրանց կազմակերպած ընտրական գործընթացների նկատմամբ:

 

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29