Այսօր ԱԺ արտահերթ նիստում որոշվեց, որ մինչեւ օրակարգի սպառվելը պատգամավորները պետք է աշխատեն առանց ընդմիջման: «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ Պետտուրքի մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը դրվեց քվեարկության եւ 70 կողմ, 15 դեմ եւ 3 ձեռնպահ արդյունքներով անցավ:
Տարածքային եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները նորից բաժանելու հարցը նույնպես դրվեց քվեարկության եւ ընդունվեց 68 կողմ, 20 դեմ, ձեռնպահ 1 ձայների հարաբերակցությամբ:
Գեներալ Սեյրան Սարոյանը, վրդովված, որ պետք է առանց ընդմիջման աշխատեն ու միշտ դահլիճում լինեն, որ ամեն պահի կարող է քվեարկություն լինի՝ տեղից բղավեց՝ մենք էսօր պլե՞ն ենք ստեղ»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց. «Ձեր նման հերոսները չեն կարող պլեն լինել: Մենք աշխատում ենք՝ ի փառս Հայաստանի Հանրապետության»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ