Քաղաքացի Գոհարիկ Ս.-ն, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի շրջանակներում, հայտնել է ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Գոհարիկ Ս.-ն հայտնել է, որ ոստիկանության ծառայողի ուղղորդմամբ ինքն ու եղբայրը թմրամիջոցներ են գցել իրենց տանը հյուրընկալված ծանոթների հագուստների և նրանց ավտոմեքենաների մեջ: Այնուհետև ոստիկանության նույն ծառայողը հիշյալ անձանց քրեական պատասխանատվության չենթարկելու համար նրանցից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք:
Գոհարիկ Ս.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն