Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքական համագործակցությունը գործիք է առավել արդյունավետ կառավարելու համար . Հ. Նաղդալյան

Փետրվար 19,2016 16:51

Կառավարության կողմից հրավիրված այսօրվա ԱԺ արտահերթում քննարկման դրվեց ՏԿԱԻՆ-ը տարանջատելու հարցը, ինչն ընթացավ բավական սուր հարցադրումներով:
Ի վերջո, ո՞րն էր ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նման հրատապությունը և որքանով է իրատեսական ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության արդյունավետությունը` հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից, ով նշեց.

– Գլխավորը, թերևս այն է, որ այս քաղաքական համագործակցությունը մենք որպես գործիք ենք դիտում առավել արդյունավետ կառավարում , քաղաքական ուժերի մաքսիմալ համագործակցություն իրականացնելու, քաղաքական զարգացումների շուրջ մոտ պատկերացումներ և նման հայացքներ ունեցող քաղաքական ուժերի ռեսուրսների համատեղ և արդյունավետ օգտագործմանը: Սա, ըստ էության, ազգային համաձայնության նպատակադրումներ ունեցող ձևաչափ է:

Հայտնի է, որ կոալիցիոնիզմը երկու դեպքում է կիրառելի, առաջինը, երբ իշխանությունը չի ունենում բավարար ռեսուրս իր օրենսդիր գործունեությունը կամ լեգիտիմ կառավարումն իրականացնելու համար, չի բավարարում նրա քվեն, և երկրորդ դեպքը՝ երբ կա մտադրություն համագործակցության ճանապարհով եղած ուժերն առավել արդյունավետ օգտագործելու համար նման ձևաչափ ստեղծելը: Իր իշխանավարման տարիներին առաջին դեպքը չէ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գնում է համագործակցության ճանապարհով, և յուրաքանչյուր դեպքում մենք այս հարցին պատասխանել ենք՝ չունենք դիսկոմֆորտ կամ կաշկանդվածություն այն պարագաներում, երբ անգամ ունենալով մաքսիմալ քվե ընտրողի կողմից , այնուամենայնիվ, առաջարկել ենք այս կամ այն ոլորտում, որտեղ մեր գործընկեր կուսակցությունները ունեն լավ ռեսուրս, լավ տեսլական ու պատկերացումներ, ազգային գաղափարներին հարիր և մեր պետականությունը ամրապնդելու, հզորացնելու գործելաոճ կամ մոտեցումներ, տալ այդ հնարավորությունը և գործելու դաշտը՝ դրանով հասնելով առավել արդյունավետ և ազգանպաստ լուծումների:

Նման մոտեցումներ մենք ունեցել ենք անցյալում ՝ և՛ 2003-ին, և՛ 2007-ին, երբ հանրությունը մշտապես ականատեսն է եղել մեր պատրաստակամությանը՝ գործընկերների հետ կիսելու իշխանությունն ու հնարավորությունները՝ ի վերջո լավագույն քաղաքականությունն ու լավագույն կառավարումն ունենալու համար: Քաղաքական համագործակցության հուշագրի ստորագրումը վերը թվարկված հանգամանքներով է պայմանավորված:

-Տիկին Նաղդալյան, քննարկման ընթացքում դահլիճում քաղաքական որոշ ուժերի կողմից մտահոգություններ հնչեցին լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման շուրջ: Տեղի՞ն են այդ մտահոգությունները.

– Շատ կարևոր է նկատել այն հանգամանքը, որ խոսքը գնում է ֆինանսական նույն ռեսուրսների պայմանների մասին: Կառավարության ներկայացուցիչը այս հանգամանքը հատուկ ընդգծեց՝ եղած ֆինանսական ռեսուրսների շրջանակներում գնալ առավել արդյունավետ կառավարման ձևի, առավել բարձր որակի համագործակցության, և սա, կարծում եմ, շատ ողջունելի է:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29