Հայաստանի Հակադոպինգային գործակալությունը սպորտի պետական կառույցի եւ ՀԱՕԿ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում դարձել է Եվրոպայի ամենաարդյունավետ աշխատող ծառայություններից մեկը:
Հայաստանի ծանրամարտի առաջնության արդյունքներով որոշվելու են ապրիլին Նորվեգիայում կայանալիք Եվրոպայի առաջնության մասնակիցների անունները, իսկ դրանից հետո ֆեդերացիան կհրապարակի յոթ ծանրորդի (2 կին եւ 5 տղամարդ) անուն, որոնք Հայաստանը կներկայացնեն ամառային օլիմպիական խաղերում:
Պատասխանատու փուլ է, հատկապես օլիմպիական խաղերից առաջ ամբողջ աշխարհում սկսված համատարած դոպինգ զտումների պարագայում:
ՀՀԳ ղեկավար Արեգ Հովհաննիսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ մեր դոպինգ-սպաները ծանրամարտի Հայաստանի առաջնության ընթացքում մասնակիցներից յոթ դոպինգ փորձանմուշ են վերցրել, որոնք ուղարկվելու են Ավստրիայի լաբորատորիա: Դոպինգ ստուգման ենթարկվել են Անդրանիկ Կարապետյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Վանիկ Ավետիսյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Հռիփսիմե Խուրշուդյանն ու Արփինե Դալալյանը, որոնք ամենայն հավանականությամբ կմեկնեն Եվրոպայի առաջնություն:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝dw.com-ի