Հակամարտությունների կարգավորման միակ ճիշտ ուղին խաղաղ ճանապարհով լուծումն է : Այս մասին, ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսին:
«Տարածաշրջանում կան հակամարտություններ, բայց դրանց լուծման միակ ուղին խաղաղ կարգավորումն է: Հենց այդպիսի դիրքորոշում են արտահայտել երեք պետությունների արտգործնախարարները այսօր ընդունված հռչակագրում: Մենք կհամագործակցենք, այն հարցի շուրջ, որ այդ խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով»,- ասել է Ջանելիձեն:
Հիշեցնենք, այսօր Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ