ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, որով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են մի շարք կազմակերպություններ: Համաձայն հրամանի՝ երաշխավորվել են. «Կրթության ազգային ինստիտուտը », «Մանկավարժական նախաձեռնություն » հայկական ասոցիացիան, «Կրթության առանց սահմանի » հասարակական կազմակերպությունը, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը», «Մաստեր Սթայլ» ընկերությունը, «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանը»:
Հրամանի համար հիմք է հանդիսացել մրցութային հանձնաժողովի եզրակացությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն