Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի իրադարձությունները՝ ԵԱՏՄ ինտեգրման 4-րդ վարկանիշային աղյուսակում

Փետրվար 19,2016 16:18

«ՄԿՌ Մեդիա» ընկերությունը ներկայացրել է եվրասիական ինտեգրման 4-րդ վարկանիշային աղյուսակը, որում տեղ են գտել ինտեգրման վրա դրական և բացասաբար անդրադարձած իրադարձությունները, ինչպես նաև փորձագետների կարծիքներ այն իրադարձությունների շուրջ, որոնք չեն հայտնվել վարկանիշում: Ամբողջական վարկանիշը ներկայացված է «ՄԿՌ Մեդիա»-ի կայքում:

ԵԱՏՄ ինտեգրման վրա բացասաբար անդրադարձած իրադարձությունների ցուցակի 8-րդ հորիզոնականում առանձնացվում է ԵՄ-ի ակտիվությունը ԵԱՏՄ երկրներում: Մասնավորապես նշվում է, որ ԵՄ-ը և Հայաստանը բանակցություններ են սկսել նոր երկկողմ համաձայնագրի շուրջ:

Մեկնաբանությունների բաժնում ռուս քաղաքագետ Իվան Ժուկովը որպես ԵԱՏՄ կարևորագույն իրադարձություն առանձնացնում է Ռուսաստանի և Հայաստանի միջև ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման մասին պայմանագիրը: «Հակաօդային պաշտպանության միասնական ուժերի ստեղծումը կնպաստի եվրասիական տարածությունում անվտանգության աճին, հատկապես հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածությունը: Որոշ առումով դա կարող է լինել որպես պատասխան Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ-ի տեղակայմանը»,- ասել է Ժուկովը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29