Նախկինում տեղեկացրել ենք Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի հետ կապված խնդրի մասին: Այսօր՝ փետրվարի 19-ին, Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը եւ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանն այցելել են Բերքաբեր, հանդիպել դպրոցի ուսուցիչների, ծնողների հետ:
Կարեն Նազարյանից տեղեկացանք, որ Բերքաբերի դպրոցի տնօրեն Գայանե Խուդավերդյանը ստեղծված իրավիճակի պատճառով իր պաշտոնից հրաժարականի դիմում է գրել:
Կ. Նազարյանը հայտնեց, որ դպրոցի տնօրենի պաշտոնակատար դեռ նշանակված չէ, առաջիկայում Բերքաբերի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կկայանա:
Կ. Նազարյանին հարցրինք նախորդ 2 օրերին Բերքաբերի դպրոցում տեղի ունեցած դասադուլի մասին: Նա ասաց, որ այդ օրերին դասի է գնացել դպրոցի աշակերտների մոտ կեսը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ