«Մենք սրտի խորը կսկիծով ընդամենը 1.3 տարի առաջ արտակարգ իրավիճակների նախարարության հետ միացրինք տարածքային կառավարման նախարարությունը, եւ Արմեն Գեւորգյանի հրաժարականից հետո տարածքային կառավարման նախարարի պաշտոնում հարմար կլիենտ, ավելի ճիշտ՝ թեկնածու չգտնվեց»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հեգնելով, որ սա շա՜տ սպասված էր հանրության կողմից, վերջապես ժողովրդի պահանջն ի կատար է ածվում:
Այս նախագծի ակնհայտ առավելությունը, ըստ Փաշինյանի, այն է, որ հնարավորություն է տալիս ոչ միայն Դավիթ Լոքյանին նախարար նշանակել, այլեւ գործից չազատել Արմեն Երիցյանին՝ գործող նախարարին:
Նա առաջարկեց նույն սկզբունքով ԿԳ նախարարությունն էլ բաժանել ու առանձին ստեղծել կրթության նախարարություն, լուսավորության նախարարություն, Արմեն Աշոտյանին նշանակել լուսավորության նախարար, Լեւոն Մկրտչյանին՝ կրթության նախարար:
Նա անդրադարձավ նաեւ այն մարզպետների պաշտոններին, որոնք նույնպես տրվելու են ՀՅԴ-ին. «Սրա պատճառով երկու գյոզալ մարզպետ զոհաբերվելու են քաղաքական կոնյուկտուրային: Ինչո՞ւ գնալ նման անարդար լուծումների, չէ՞ որ կարելի է կիսել նաեւ մարզերը, օրինակ՝ կունենանք առանձին Արագածի մարզ եւ ոտն-ի մարզ, թող լինի առանձին Գեղարի մարզ եւ Ունիքի մարզ, իսկ թե որտեղ ՀՀԿ-ական կնշանակվի, որտեղ՝ ՀՅԴ-ական, դա սուգուբը ՀՀԿ-ՀՅԴ ներկուսակցական հարց է»:
Կարդացեք նաև
Փաշինյանի ելույթը լսելուց հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Էն վերջին պահը մի քիչ պերեդոզ էր, բայց…»: