Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ռուսաստանը ստիպված էր ներգրավվել հակամարտության մեջ

Փետրվար 19,2016 15:35

Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը փետրվարի 19-ին կազմակերպել էր խորհրդաժողով «Սիրիայի հակամարտություն. ռուս-թուրքական հարաբերությունների հնարավորին անդրադարձը Հայաստանի վրա» թեմայով:

SDHK qnnarkumԽորհրդաժողովի ընթացքում ելույթ ունեցավ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա ասաց, որ պետք է մի քիչ հետ գնալ եւ ստեղծված իրավիճակը պայմանավորել 2015 թվականի սեպտեմբերից սկսած Ռուսաստանի ռազմական միջամտության հետ. «Եթե ի սկզբանե պաշտոնական Մոսկվան կարծում էր, թե կարող է խուսափել Մերձավոր Արեւելքի զարգացումներին ներգրավվելուց, նա հասկացավ, որ հաջորդ քայլը այդ հակամարտությունը դեպի Ռուսաստանի սահմանին մոտեցումն է եւ ստացան այն ճգնաժամը, որ կար Ուկրաինայում: Ռուսաստանը, մեծ հաշվով, ստիպված էր ներգրավվել այդ հակամարտության մեջ, որը արդեն մի քանի տարի շարունակ ընթանում էր Մերձավոր Արեւելքում, եւ ըստ էության, դարձել էր Մերձավոր Արեւելքի վերափոխման բավական լուրջ գործընթաց, որը մեծ հաշվով գրեթե ամբողջականացվել էր: Եվ ըստ էության, ուժերի հավասարակշռությունը այդ տարածաշրջանում փոխվելու է»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Ռուսաստանում հասկացել են, որ չլինելով Մերձավոր Արեւելքում, վտանգում են կորցնել իրենց ազդեցությունը Սեւ ծովի ավազանում, Արեւելյան Եվրոպայում, որտեղ ՆԱՏՕ-ի ուժերը հակաօդային պաշտպանության համակարգեր են տեղադրում եւ ուժեղացնում են իրենց ռազմական ներկայությունը. «Եվ հասկացան՝ պատասխան պետք է տալ հեռվում՝ չսպասելով մինչեւ հակամարտությունը մոտենա Ռուսաստանի անմիջական տարածքներին, և, ընդ որում, չներգրավեն Ռուսաստանի բուն տարածքը: Որովհետեւ գիտենք, որ ռուսական Կովկասում բավական լուրջ տրամադրվածություններ կան իսլամական ծայրահեղ շարժումների նկատմամբ, Ռուսաստանը այդ բացթողումների արդյունքը մեկ անգամ արդեն տեսել է 90-ականի սկզբներին, երբ փաստացի կորցրել էր վերահսկողությունը Չեչնիայի վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29