Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն մեր տուն հարս է բերել ու մեր հաշվին ամուսնանում է ՀՅԴ-ի հետ». Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ)

Փետրվար 19,2016 15:21

ԱԺ-ում շարունակվում է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների բաժանման հարցի քննարկումը:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյունքում առաջացած այս իրավիճակը համեմատեց ամուսնության հետ:

Ըստ նրա, ՀՀԿ-ն ամուսնանում է, տունը հարս է բերում եւ տան պայմանները չեն բավարարում, մի սենյակ է առանձնացնում՝ զույգի համար. «Հարս եթե բերում եք, պարզ է, որ գումարներ պետք է ծախսվեն, բայց դա մեր հարկատուների հաշվին է, մեր հաշվին է տեղի ունենում այս կեղծ ամուսնությունները: Ես դեմ եմ քվեարկելու, կոչ եմ անում բոլորին դեմ քվեարկել՝ ցույց տալով, որ մեր՝ հարկատուներիս գումարները իրենց քաղաքական ամուսնությունների համար չենք պատրաստվում վատնել»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հիշել էր գովազդային հայտնի արտահայտությունը՝ կփոխե՞ք մեկը՝ երկուսի հետ: Հիմա ՀՀԿ-ն հարցնում է՝ «Դուք կփոխե՞ք մեկ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը երկու նախարարությունների հետ: Չեմ ցանկանում մեկը փոխել երկուսի հետ՝ երկու հաշվապահ, երկու աշխատակազմի ղեկավար, այդպես տարբեր երկուներ, գոտիներս պետք է ձգենք»:

Թեւան Պողոսյանն ասաց, որ ինքը դեմ է քվեարկելու նախագծին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29