Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն արդեն անցյալում է և նոր սահմանադրությունն արդեն ընդունված դրա հետ կապված «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» ներկայացրել է վիճակագրական վերլուծություն:
Ազգային Ժողովն իր գարնանային նստաշրջանում քննարկելու և ընդունել է նոր Ընտրական Օրենսգիրքը, որով քննարկման առարկա է լինելու նաև դիտորների լիցենզավորման կարգը:
Այդ իսկ պատճառով, հարկ ենք համարում ներկայացնել հակիրճ վիճակագրական թվեր, որոնք պարզ կցուցանեն ընտրական տեղամասերում դիտորդների ներկայության կարևորությունը:
Այսպիսով, ունենալով բոլոր ընտրական տեղամասերի արդյունքները և համադրելով «Քաղաքացի Դիտորդ» նախաձեռնության կողմից դիտարկված տեղամասերի ցանկը մենք կատարել ենք ներքո հիշյալ հետազոտությունը: 1998 տեղամասերից «Քաղաքացի Դիտորդը» ներկայացուցիչներ է ունեցել 526-ում, որոնք բաշխված են եղել ՀՀ վարչատարածքային բոլոր միավորներում: Այն տեղամասերում որտեղ եղել են դիտորդներ և որտեղ չեն եղել դիտորդներ, քվեարկության պատկերը եղել է հետևյալը:
Կարդացեք նաև
Ստացվում է, որ այն տեղամասերում, որտեղ չեն եղել դիտորդներ, մասնակցությունը միջինում 5%-ով բարձր է եղել, «այո»-ի քվեները շատ են եղել 7%-ով, իսկ «ոչ»-ի քվեները քիչ են եղել 6,5%-ով՝ համեմատաբար դիտորդներով տեղամասերի հետ: Հաշվի առնելով թե դիտորդներով և թե առանց դիտորդների տեղամասերի հավասար բաշխվածությունը հանրապետության ողջ տարածքում, կարելի է պնդել, որ տարբերությունը կարող է բացատրվել բացառապես դիտորդների կողմից վերահսկվող տեղամասերում խախտումների կանխարգելմամբ և առանց վերահսկողության տեղամասերում խախտումների առավել առատությամբ:
Ավելին, մենք մեր նախկին հետազոտության մեջ ենթադրել էինք, որ «այո»-ի քվեների բաշխվածության երկսապատ հիստոգրամը պայմանավորված է երկու տարբեր գործընթացներով՝ տեղամասների արդյունքների կեղծված լինել-չլինելու հանգամաքով: Եթե կազմենք նույն հիսթոգրամաները դիտորդների կողմից վերահսկված և չվերահսկված տեղամասերի համար, ստանում ենք հետևյալ պատկերները:
Այն տեղամասերում որտեղ եղել են դիտորդներ ամենահավանական արդյունքը «այո»-ի քվեների եղել է 30%-ի մոտ է, իսկ այն տեղամասերում որտեղ չեն եղել դիտորդներ՝ 80%-ի մոտ:
Ընդորում, եթե դիտորդների կողմից վերահսկվող տեղամասերում «այո»-ի քվեների բաշխվածությունը երկսապատ է, ինչը նշանակում է, որ դիտորդները միշտ չէ, որ կարողանում են կանխել խախտումները: Սակայն փոխարենը բավականին միասապատ բաշխում ունեն «այո»-ի քվեները այն տեղամասերում, որ «Քաղաքացի-դիտորդներ» չկաին, ինչից կարելի է եզրակացնել, որ այդ տեղամասերում ընտրակեղծիքները եղել են համատարած ու չի եղել որոշ էական քանակով տեղամասերում դրանց կանխման ինստիտուտ:
Հետևապես, կարելի է միարժեք պնդել, որ քաղաքացիական հասարակության կողմից ընտրական տեղամասում վերահսկողությունը, թեև միարժեք չի կանխում բոլոր կեղծիքները, սակայն էականորեն նվազեցնում է դրանց տեսակարար կշիռը:
Հովսեփ Ղազարյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»