Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ընդունո՞ւմ եք, որ ձեր ուժը հեղինակազրկված է եւ կարիքն ունեք ՀՅԴ-ի». Փոստանջյանը՝ Արփինե Հովհաննիսյանին (Տեսանյութ)

Փետրվար 19,2016 13:35

«Փաստորեն, քաղաքական համագործակցության անհրաժեշտության պատճառով է, որ փոխվում է նախարարության կառուցվածքը եւ ստեղծվում է նոր նախարարություն: Ձեր քաղաքական ուժին անվանեցին, որ հեղինակազրկված է, դուք ընդունո՞ւմ եք, որ ձեր ուժը հեղինակազրկված է եւ կարիքն ունեք ՀՅԴ-ի: Փաստորեն դուք իրենց ռեսուրսի կարիքն ունեիք, չունեիք համապատասխան նախարարներ: Փաստորեն ձեր գործընկեր Արմեն Աշոտյանը չէր համապատասխանում դրան, նախկին նախարարը ձեր գործընկերոջ, համապատասխանում էր: Փաստորեն դուք ընդունում եք, որ ձախողել եք, հիմա փորձում եք այդ ձախողումները ուղղել մեկ այլ ուժի ռեսուրսների հաշվին: Եթե քաղաքական հիմնավորվածությամբ գնա, ինչո՞ւ է ձեր ուժը վերցրել պետությունում կառավարման, ղեկավարման լիազորությունները, ինչո՞ւ ընտրեցիք այս ուժին, որը ձեզ անվանեց հեղինակազրկված եւ անվստահելի»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսպիսի հարց ուղղեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է տարածքային կառավարման նախարարությունը արտակարգ իրավիճակների նախարարությունից տարանջատելու հարցը:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ ՀՅԴ-ն այդ հարցի հետ կապված մանրամասն պարզաբանումներ է տվել: Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանին՝ նա նշեց, որ Աշոտյանը ՀՀԿ-ի ամենապատրաստված կադրերից է, ռեսուրսն է: Կարեւոր չի, թե ինչպիսի անուններ կգան, ինչպիսի անուններ կմնան. «Թերություններ եղել են, դժվարություններ կան: Համագործակցության այլ ուժերի հետ միշտ ենք պատրաստ եղել:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ ՀՅԴ-ն արդեն եղել է կառավարության անդամ, ունեցել է լիազորություններ, չի կրել պատասխանատվություն ձախողումների համար: ՀՅԴ-ն ասում էր՝ չենք ունեցել լիազորություններ: Հիմա լինելով ձեր կոալիցիոն գործընկերը՝ կիսելո՞ւ են պատասխանատվություն: Նախարարը վստահեցրեց, որ համագործակցությունը նշանակում է պատասխանատվություն՝ հաջողությունները կիսելու, պարտությունը համատեղ կրելու կամք եւ ուժ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29