Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատվեր տալու փող ունեք, պատվերի փողը Գյումրու վրա ծախսեք». Հովհաննես Մարգարյան

Փետրվար 19,2016 13:26

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Aravot.am-ի հետ զրույցում վերահաստատեց Գյումրու քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունը «Հայկական վերածնունդ»-ի առաջիկա համագումարում քննարկելու հարցը:

Նա ասաց. «Դեռ իմ քաղաքական ուժը չի քննարկել իմ թեկնածությունը առաջադրելու մասին, չկա հստակ որոշում, բայց արդեն սկսվել են հարձակումները: Ինչի՞ են էսպես իրար խառնվել, ես դիմում եմ բոլորին՝ զգուշացնելով, որ ես որեւէ մի բանսարկության, որեւէ վայրահաչոցի, որեւէ մի պատվերի, որ պատվիրատուների ականջները պարզ երեւում են, չեմ պատասխանելու: Ես չեմ իջնելու պլենդուզից ցածր մակարդակի, նախօրոք ասում եմ: Գյումրին ավանդապաշտ, նամուսի, թասիբի տեր քաղաք է: Գյումրեցիները բոլորին հումքով-բունքով ճանաչում են, մանրամասն գիտեն ով ով է:

Ես չեմ անդրադառնալու այդ հարձակումներին, ամեն ինչ իր ժամանակին, եթե չկա կոնկրետ որոշում, խորհուրդ եմ տալիս որոշ գրչակների ու պատվիրատուների պատվերի գումարները ծախսեն մեր ժողովրդի վրա, սոցիալական ծանր վիճակում գտնվող Գյումրիի ժողովրդի վրա: Ես էնքան փորձ ունեմ քաղաքական դաշտում, որ ո՛չ պատվերներին անդրադառնամ, ո՛չ էլ վայրահաչոցներին, դրանք շատ եմ տեսել քաղաքական դաշտում, 15 տարի է՝ տեսնում եմ, արհամարհելու եմ»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen Badalyan says:

    Նախընտրական քարոզչության ու հակաքարոզչության հնարքներն այսօր չէ, որ հորինվել են, դրանցում եղել են ու կան բարոյապես մերժելի մեթոդներ, որոնք եթե կիրառվել են, ապա ինքնասիրության ու պատվի քաղաք Գյումրիում արվել են գաղտնի, որովհետև երբևէ զրպարտչությունը, շառն ու շանտաժը, քաղաքական *****ությունը որևէ մեկին պատիվ չեն բերել: Երբեմն մարդիկ խղճները կորցրել են՝ միջոցների մեջ խտրություն չդնելով:
    Սկզբունքները վերջին 3-4 տարիներին Գյումրիում փոխվել են. այն, ինչ արվում էր գաղտնի, անտեսանելի, հիմա արվում է հրապարակային, բացեիբաց: Այնքան բացեիբաց, որ պատվիրված բոլոր նյութերի հետևից երևում են հաստագլուխ պատվիրատուի մեծ ականջները: Ու էս մեկը որևէ ջանք չի էլ գործադրում թաքցնելու համար իր պատվիրատու լինելը: Լայնամասշտաբ հարձակում ամբողջ ճակատով, հավանական ու անհավանական բոլոր թեկնածուների վրա: Առաջին «զոհը» Մարտունն էր իր պիտբուլով ու ծննդյան օրը ստացած պարգևներով, երկրորդը Վարդանն էր, իր հազարապատիկ չափազանցված ու ճոխացրած ծեծկռտուքով, երրորդ տեղում միամիտ հայտնվեց պատվիրատուի ոխերիմ «բարեկամ» Հովհաննես Մարգարյանը, որի մեղքը, պատվիրատուի գնահատմամբ, անչափելի է. մնաց ՕԵԿ-ական: Չորրորդը, ըստ շրջանառվող լուրերի, ըստ հավաստի աղբյուրների, հայտնի Կացինն է, որը նույնպես, ըստ պատվիրատուի «հետախուզության» տվյալների, մի տեղ չարամտորեն ակնարկել է իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ու էսքանն էլ քիչ է, բոլորը միասին ալյանս են կազմել ընդդեմ «բյուրեղյա մաքրությամբ», «անաչառ», «անկաշառ», «բարոյական «բարձր» նկարագրի տեր» հայտնի բանսարկուի:
    Ու ով իր թեկնածության առաջադրման մասին չխոսեց՝ փրկվեց: Չփրկվողները թե ի՞նչ են անելու այս թնջուկից անշառ ու անկորուստ դուրս գալու համար՝ չգիտեն:
    Անբարոյականության հաղթարշավը Գյումրիում թափ է հավաքում ու, հավանաբար, դեռ շատ ու շատ կարևոր արժեքներ ոտնատակ կանի՝ հանուն աթոռի:
    Գործը թողած աթոռամոլը «վհուկների» որս է սկսել: Մեկ անձի հիվանդագին հավակնոտության, խրոնիկ վախի, թուլամորթության, դիմազրկության արդյունքում է քաղաքը հայտնվել այն փոսում, որից դուրս գալու հեռանկարը գյումրեցին չի տեսնում:
    Արմեն Բադալյան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29