Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյանը ներողություն խնդրեց, հետո փոշմանեց (Տեսանյութ)

Փետրվար 19,2016 13:16

«Ներողություն, ուրիշ պատգամավորն ո՞վ ա, հլը ասա: Ուշադիր գնա նայի, ես նստած Նուշիկյանի հետ խոսում եմ, իմ տեղը քվեարկում եմ, գնա ուշադիր նայի»,- այսօր խորհրդարանի արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում իր պարզաբանումներ էր ներկայացում ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը:

Մինչ այդ՝ նա ներողություն էր խնդրել, որ ուրիշի փոխարեն է քվեարկել:

Հիշեցնենք, ԱԺ Էթիկայի հանձնաժողովը երեկ որոշել էր, որ յոթ պատգամավորներ խախտել են էթիկայի կանոնները՝ քվեարկելով ուրիշի փոխարեն: Նրանց թվում է նաև Սեյրան Սարոյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպե՞ս է Սեյրան Սարոյանը վերաբերվում ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությանը: Սեյրան Սարոյանը ՀՅԴ-ին համարում է «նորմալ, հին ու լուրջ» կուսակցություն: «Դաշնակցությունն առաջին օրվանից էս պետության կողքին ա, ի՞նչ վատ ա: Պատասխանատվություն ա, թող վերցնեն»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀՅԴ-ական գործիչները հեղինակազրկված են համարում ՀՀԿ-ին, Սեյրան Սարոյանն ասաց. «Լավ, էտի արդեն մուտիտ են անում, լավ էլ իրար հետ…»:

Անդրադառնալով տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատմանը, Սեյրան Սարոյանն ասաց`երևի չի արդարացրել միացնելը. «Որտեղ գուբերնատորը, որտեղ պաժառնիկները: Այ մարդ, որ մարդ ու կնիկ ամուսնանում են, լավ չի ստացվում, բաժանվում են, չէ՞: Կնիկ կա, 10 անգամ պսակվել ա, ես ինչ անեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29