Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Սեդրակյանը լրագրողին իր սենյակ էր «հրավիրում» (Տեսանյութ)

Փետրվար 19,2016 13:02

«Հլը արի իմ սենյակ, արի»,- այսօր խորհրդարանում այսպես է լրագրողներից մեկին դիմել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը («Թոխմախի Մհեր»): Կարկառուն օրենսդիրին նյարդայնացրել են իր գործընկեր-օլիգարխներին ուղղված հարցերը: Տեսնելով, որ լրագրողը չի գնում իր սենյակ, օրենսդիրը անցել է փողոցային բառապաշարի. «Բա ուրիշ վախտ ուզում եք գաք խոսաք, դե արի խոսանք»:

Լրագրողների դիտարկմանը, որ պատգամավորը պետք է ոչ թե առանձնազրույցի կանչի լրագրողին, այլ հարցերին պատասխանի բոլորի ներկայությամբ, տեսախցիկների առաջ, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Նորմալ լրագրողների հետ կխոսամ, բայց աննորմալների հետ ի՞նչ խոսամ»:

Samvel-Aleqsanyan

 

Իսկ մինչ այդ, ԱԺ ՀՀԿ-ական մեկ այլ օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը («Լֆիկ»), խորհրդարանի միջանցքներում լրագրողներին հարցնում էր. «Հարցազրույց չեք ուզո՞ւմ, 500 եվրո բերեք, սաղ հարցերը լուծվում են»:

Լրագրողների կողմից անտեսված մնալով՝ նա նեղսրտեց. «Էս ոնց որ կրիզիս ա հա՞ ձեր մոտ, փող չկա՞»:

Ձեզ մոտ կրիզիս չէ՞`հետաքրքրվեց լրագրողներից մեկը: «Չէ, ի՞նչ կրիզիս»:

Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը ուրախ է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համար, բայց չի կարողանում հիմնավորել իր ուրախության պատճառը: Լրագրողներից մեկի հարցին`ինչո՞ւ է ուրախ, նա հարցով պատասխանեց. «Խի դուք ուրախ չե՞ք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29