Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները. Trend

Փետրվար 19,2016 12:52

Թբիլիսիում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից հետո ստորագրվել է համատեղ հայտարարություն: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Twitter-ում Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական էջը:

Հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ եռակողմ հանդիպումը բեղուն համագործակցության հարթակ է, որն իր դրական արդյունքներն է տվել և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտներում:

«Մեր երկրների աշխարհագրական դիրքը բարենպաստ պայմաններ է ստեղծում տարանցիկ հնարավորությունների օգտագործման համար: Ենթակառուցվածքների և կոմունիկացիոն ուղիների զարգացումը պետք է դառնա մեր համագործակցության առաջնահերթություն»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29