Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կզբաղեցնի Արծվիկ Մինասյանի պատգամավորական աթոռը

Փետրվար 19,2016 12:49

«ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին հուշագիրը կկնքվի հաջորդ շաբաթվա սկզբին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Այդ համագործակցության շրջանակներում, ինչպես արդեն հայտնի է, Արծվիկ Մինասյանին բաժին կհասնի ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

Լրագրողները հետաքրքրվեցին` հե՞շտ է հեռանալու խորհրդարանից, Արծվիկ Մինասյանն ասաց, որ իր պատկերացումներով, Ազգային ժողովն ու կառավարությունը միասնական օրգանիզմ պետք է լինեն երկրում ծառացած խնդիրների հաղթահարման համար. «Ես ինձ կզգամ երկրի պետական կառավարման մի մասը, և եթե Աստծո կամոք լինի պաշտոնի հրաման՝ ուրեմն սերտ համագործակցությունը խորհրդարանի հետ կլինի»:

ՀՅԴ-ՀՀԿ ստորագրվելիք հուշագրի կետերն ապագա նախարարը հրաժարվեց բացահայտել. «Սպասենք մի քանի օր, կհրապարակվի և յուրաքանչյուր կետի վերաբերյալ կարող ենք մանրամասն քննարկել»: Նա վստահեցրեց, որ համաձայնագրի կետերի շուրջ տարաձայնություն չկա:

ՀՅԴ-ում դեռեւս որոշում չկա, թե ո՞վ կզբաղեցնի Արծվիկ Մինասյանի պատգամավորական աթոռը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29