Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը կանջատեք սպորտը երիտասարդությունից, գիտությունը կրթությունից. ՕԵԿ-ը բոյկոտեց ԱԺ նիստը (Տեսանյութ)

Փետրվար 19,2016 12:33

Այսօր կառավարության առաջարկով ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում, որտեղ քննարկվում է մեկ հարց՝ տարածքային կառավարման նախարարությունը արտակարգ իրավիճակների նախարարությունից անջատելը:

ՕԵԿ խմբակցությունը հայտարարեց, որ բոյկոտում են քննարկումը: Մհեր Շահգելդյանի խոսքերով՝ այս քննարկումը արհեստական է, ուստի իրենք չեն մասնակցի եւ դուրս եկավ դահլիճից:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի համար զարմանալի ու մի քիչ անհասկանալի էր այն հանգամանքը, որ ընդամենը 3 օր հետո պետք է լիագումար նիստ լիներ, բայց կառավարությունը այդպես հրատապ որոշեց հենց այսօր արտահերթ նիստով անցկացնել այս հարցը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախագիծը զեկուցելիս ասաց, որ քաղաքական համագործակցության արդյունքում առաջարկվում է ստեղծել երկու նախարարություններ կամ տարանջատել տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց հիմնավորումը, որով միացվել էին նախարարությունները՝ «Երկու կառույցների միաձուլումը կնպաստի բյուջեի միջոցների խնայողությանը եւ արդյունավետ կառավարմանը: Հիմա ինչպես ասացիք՝ քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ պայմանավորված տարանջատում եք երկու կառույցները: Մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ չեն տարանջատի սպորտը երիտասարդությունից, գիտությունը կրթությունից: Քանիցս ասվել է, որ մենք պիտի խնայենք բյուջեի միջոցները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29