Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խիստ մտահոգիչ է պրոֆեսիոնալ լրագրության ճակատագիրը. «Ազգ»

Փետրվար 19,2016 12:19

Անցյալ շաբաթ միջազգային մամուլի ասպարեզում տեղի ունեցավ մի բան, որը մեկ անգամ եւս ընդգծեց բարձր տեխնոլոգիաների հաղթանակի անխուսափելիությունը նաեւ այդ ոլորտում. դադարեց բրիտանական «Դի Ինդիփենդենտ» (The Independent) ազդեցիկ օրաթերթի թղթային կյանքը, եւ այսուհետեւ այդ թերթը լույս կտեսնի, ավելի շուտՙ կհրապարակվի միայն համացանցային on-line տարբերակով:

Անշուշտ «Ինդիփենդենտ»-ը ոչ առաջինը եւ ոչ էլ վերջինն է նման ճակատագրով. նույնիսկ ամերիկյան մեծատիրաժ եւ մեծազդեցիկ «Նյուզուիք» (Newsweek) շաբաթահանդեսն է այսօր, արդեն տեւական ժամանակ, վաճառքի դրված իր` շուրջ 1 միլիոն տպաքանակով:

Սակայն բրիտանական օրաթերթի այս ընկրկումը խորապես տխրեցրեց ինձ` տպագիր մամուլի ներկայացուցչիս- վստահ եմ` լուրջ մամուլի բոլո՛ր սիրահարներին նաեւ- ոչ միայն իր` մի քիչ ձախ թեքված լիբերալ-դեմոկրատական ուղղության եւ ոչ էլ իր լրագրողների հրաշալի խմբում Ռոբերտ Ֆիսքի նման մեծություններ ունենալու պատճառով, այլեւ աշխարհաքաղաքական խաբեությունների ու մոլորեցումների մեր դարաշրջանում անկախ մտածողության եւ արդարասիրության արտահայտիչը լինելու հանգամանքով:

«Ինդիփենդենտը» գրում էր այն, որը դո՛ւ էիր մտածում, բայց թեմային խորությամբ չտիրապետելու եւ կամ այլ պատճառով չէիր կարող գրել կամ ասել: Եվ ամենեւին պատահական չէր, որ այդ թերթը բրիտանական ողջ մամուլում գրեթե միակն էր, որ Հայոց ցեղասպանության եւ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող անարդարությունների ու խժդժությունների վերաբերյալ հատու, հստակ եւ արդարամետ կեցվածք ուներ:

Բայց ափսոսանքի համար կար եւս մի պատճառ, որը զգայուն տրամադրությամբ ու տրամաբանությամբ լավագույնս արտահայտեց թերթի գլխավոր խմբագիր Ամոլ Ռաժանը (Amol Rajan): Հայտարարելով թերթի թղթային տարբերակի փակման որոշման մասինՙ նա մոտավորապես արտահայտեց հետեւյալ միտքը. «Խոր ցավ եմ ապրում այս ստիպողական որոշման համար ոչ միայն այն պատճառով, որ անձամբ ռոմանտիկ սիրով եմ կապված տպագիր մամուլին, այլեւ այն բանի համար, որ խիստ մտահոգիչ է պրոֆեսիոնալ լրագրության ճակատագիրը. այսուհետեւ ո՞վ է հսկելու, հակակշռելու կառավարությունների ու կառավարիչների գործունեությունը, ո՞վ է հետաքննելու նրանց արարքները»:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29