Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի հերթական պարտքերը՝ ՀՀ քաղաքացիների վրա. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 19,2016 11:56

Կառավարությունը պատրաստվում է հերթական վարկը վերցնել, այս անգամ՝ ՀԷՑ-ի չվճարված պարտքերը փակելու համար։

Փաստորեն, պետք է արձանագրենք, որ իշխանությունները հերթական վարկն են վերցնում մասնավոր մի ընկերության կուտակած պարտքերը մարելու համար, իսկ այդ վարկի գումարը հետո պետք է փակեն Հայաստանի քաղաքացիները։ Ընդ որում, ուշադրություն դարձրեք, թե ինչպե՞ս է կուտակվել ՀԷՑ-ի պարտքը (ենթադրում ենք, որ խոսքը ոչ թե 2-3 հազար դոլարի մասին է, այլ գործ ունենք ահռելի պարտքի հետ)։

Զախարյանի խոսքերից հետեւյալ պատկերն է պարզվում՝ ՀԷՑ-ը տարիներ շարունակ ՀԱԷԿ-ի ու Երեւանի ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան ստացել ու վաճառել է սպառողներին, բնականաբար հավաքել գումարները (ինքներդ գիտեք՝ եթե որեւէ մեկը չվճարի օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց, անմիջապես կհոսանքազրկվի, այնպես որ՝ նրանք բնակիչ բաժանորդներից հավաքել են գումարներն առանց բացառության), բայց ահա ինքը վերցրած հոսանքի դիմաց չի վճարել այդ ընկերություններին կամ վճարել է կիսատ-պռատ։

Իսկ թե ուր են գնացել այդ գումարները՝ որեւէ մեկը չի խոսում այդ մասին։ Դեռ ավելին, ՀԷՑ-ը մի կողմից պարտքեր է կուտակել, մյուս կողմից հասցրել է փոխառություններ տրամադրել «Նաիրիտ»-ին ու «Վանաձոր-Քիմպրոմ»-ին, գործարաններ, որոնք ֆինանսական ծայրահեղ ծանր վիճակում են։

Ոնց նայում ենք՝ գործ ունենք կազմակերպված հանցագործության հետ։ Ցանկացած նորմալ իշխանության նման դեպքերում իրավապահներին կհանձնարարեր՝ պարզել կուտակված պարտքի պատճառները եւ հանցակազմի առկայության դեպքում միանգամից քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Բայց Հայաստանի իշխանությունները, ինչպես հասկանում եք, որեւէ քայլ չեն անում այդ ուղղությամբ, այլ ընդհակառակը՝ իրենք վարկ են վերցնում մասնավոր ընկերության պարտքերը փակելու համար։ Թե ինչո՞ւ՝ կարելի է միայն ենթադրություններ անել (օրինակ՝ իրենք փայ ունեն այս ամենի մեջ)։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29