Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանուն ՀՅԴ-ի զոհաբերում են կառավարման արդյունավետությունը. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 19,2016 11:36

Ուշագրավ են «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի հիմնավորումները։ Բանն այն է, որ ՀՀ տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունները միացվեցին 2014թ. նոյեմբերին։ Այն ժամանակ օրինագծի հիմնավորման մեջ նշված էր. «ՀՀ օրենքի նախագծի նպատակն է ապահովել էլ ավելի արդյունավետ կառավարման համակարգ։ Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքից հանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ միացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը»։

Իսկ ահա մեկուկես տարի անց այս երկու նախարարություններն իրարից առանձնացնելու համար որպես հիմնավորում նշվում է. «Քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ պայմանավորված հարկ է ստեղծել Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն եւ Արտակարգ իրավիճակների նախարարություն»։ Եվ նախագծի հիմնավորումների մեջ՝ ոչ մի խոսք արդյունավետ կառավարման մասին։

Ու այստեղ հարց է առաջանում՝ եթե երկու նախարարությունների միացումը ժամանակին արվել է «կառավարման էլ ավելի արդյունավետ համակարգ» ապահովելու նպատակով, արդյոք հիմա նրանց առանձնացնելով կառավարման համակարգի արդյունավետությունը կնվազի։ Առավել եւս, որ հիմնավորումների մեջ նշված է, թե այդ քայլն արվում է միմիայն քաղաքական համագործակցության անհրաժեշտությամբ պայմանավորված (այլ ոչ թե արդյունավետ կառավարում ապահովելու համար)։

Այսինքն՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին գոհացնելու եւ իշխանական կերակրատաշտին մոտ տեղ տալու համար պատրաստ է քայլերի, որոնց արդյունքում, միգուցե եւ տուժի կառավարման համակարգի արդյունավետությունը։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29