«Վերջին ամիսներին հանրության որոշ շրջանակներում քննարկման առարկա է դարձել «aCLUB» արտոնությունների քարտը։ Այն կուտակային հիմնադրամ է։ Մարդիկ, ձեռք բերելով այդ քարտը, տեղեկանում են Երեւանում կայանալիք միջոցառումներին, հնարավորություն են ունենում մեկ զանգով տեղեր ամրագրել եւ օգտվել մի շարք ծառայություններից։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «aCLUB»-ի փաստացի սեփականատերը ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն է, բայց բիզնեսն ուրիշի անունով է գրանցված։ Տնօրենը Արամ Տիրատորյանն է։
Ա. Բաբայանը նշված բիզնեսի իրեն պատկանելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց. «Ես բիզնես չունեմ։ Արամ Տիրատորյանը մանկությանս ընկերն է։ «aCLUB»-ն էլ տիկնոջս պրոեկտն է, որն իրագործում են Արամի հետ՚»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում