Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշվի չառնել, որ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքն արտոնյալ է եւ կայացնել անաչառ դատական ակտ». «Հայկական ժամանակ»

Փետրվար 19,2016 11:22

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ երեկ անփոփոխ է թողել 2013 թվականի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը։

Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն իր վերաքննիչ բողոքում պահանջում էր ամբողջությամբ բեկանել դատավճիռը, իսկ Արտակ Բուդաղյանին ճանաչել անմեղ ու արդարացնել։

Հայկ Ալումյանն ասաց, որ դեռ չի կարող ասել, թե ինչ հիմքով է վերաքննիչ դատարանը մերժել իր բողոքը, քանի որ երեկ դատարանում հրապարակվել են միայն դատական ակտի ներածական ու եզրափակիչ մասերը: «Երեկ դատարանում վերսկսվեց բողոքի քննությունը, որն տեւեց ընդամենը մեկ-երկու րոպե։ Դատավորը դատավարության կողմերին հարցրեց, թե բան ունե՞նք ավելացնելու, ոչինչ չունեինք ավելացնելու, եւ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից վերադարձավ ամենաշատը 10-15 րոպե հետո. այս է եղել երեկվա դատական նիստը»,- ասաց Բուդաղյանի պաշտպանը։

Հայկ Ալումյանը նշեց, որ պաշտպանական կողմը մի պահ որոշ սպասելիքներ ուներ Վերաքննիչ դատարանից, մասնավորապես, գործող նախագահողի անձի հետ կապված. «Սպասելիքներ ունեինք, շատը՝ կապված այն բանի հետ, որ դատավորը (խոսքը Մխիթար Պապոյանի մասին է.-Տ.Խ.) հայտնի է որպես բավականին լավ դատավոր։ Շատ դատավորներ կան Վերաքննիչ դատարանում, որ եթե գործը լիներ նրանց մոտ, մենք ընդհանրապես ոչ մի սպասելիք չէինք ունենա, անկախ նրանից՝ ճիշտ ենք մենք, թե սխալ ենք։ Այս դատավորի պարագայում մենք որոշ սպասելիքներ ունեինք՝ ելնելով նրա անձից եւ մտածում էինք, որ ինքը գուցե այն դատավորներից մեկն է, որ կարող է այնուամենայնիվ հաշվի չառնել դեմքերը, հաշվի չառնել, որ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքն արտոնյալ է եւ կայացնել անաչառ դատական ակտ։ Բայց մեր սպասելիքները… Առավել ցավալի է, որ այս անարդարությունն արվեց այն դատավորի ձեռքով, որից մենք ամենաքիչն էինք սպասում»,- մեր զրույցում մանրամասնեց Ալումյանը:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29