Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են իրական լիբերալները, «նրանք ինչ սոուսով են ուտվում. «Հրապարակ»

Փետրվար 19,2016 11:12

ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանն էլ մանրամասնեց, թե արդեն որոշ ուժերի հետ «կոնսուլտացիոն» բնույթի հանդիպումներ են ունեցել, անուններ չհրապարակեց, բացառությամբ Հրանտ Բագրատյանի, չխոսեց նաեւ այն ուժերի մասին, որոնց հետ համագործակցությունը բացառում են, միայն ասաց, որ միավորումը լինելու է բացառապես գաղափարական հենքի վրա. «Կյանքը ցույց է տվել, որ նախընտրական դաշինքները մշտապես փլուզվել են»։

Այսինքն՝ ՀՀՇ-ն ցանկանում է միավորել ԵՏՄ-ին դեմ ուժերի՞ն։ «Դեմ-ի ու կողմ-ի խնդիր չէ, արտաքին քաղաքական մոտեցման հարց է, մենք եւ դաշտում գործող ազատական կուսակցությունների մեծամասնությունը կողմ է եվրաինտեգրմանը, ոչ միայն ներկա մակարդակում գոյություն ունեցող հարաբերությունները, այլ հարաբերությունների ավելի խորացում, ընդհուպ՝ ինտեգրում եվրակառույցներին։ Մենք արտաքին քաղաքականությունն այդպես ենք պատկերացնում, իհարկե, դա չի նշանակում Ռուսաստանի հետ կապերի խզում, մենք կողմ ենք Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններին, մենք երբեք չենք ասել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման կողմնակից ենք, բայց հայ-ռուսական ներկա մակարդակը, որը հարաբերություն անվանելն անգամ ճիշտ չէ, մեզ չի գոհացնում»։

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանն առաջարկում է նախ ճշգրտել՝ ովքեր են իրական լիբերալները, «նրանք ինչ սոուսով են ուտվում, որ դրանից հետո կարողանանք պատկերացնել»։

Աբրահամյանը հիշեցրեց, որ իրենց կուսակցությունը եվրոպական արժեքներ կրող ուժ է. «Խնդիրն այստեղ Ռուսաստանը եւ մեկ ուրիշը չէ»։

Նա հիշեցրեց կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հայտարարությունը, որ չեն համագործակցի այն ուժերի հետ, ովքեր կողմնակից են ԵՏՄ-ին, եւ չեն համագործակցի այն ուժերի հետ, ովքեր Մարտի 1-ից հետո իշխանության մաս են կազմել, կոալիցիա են .կազմել։ «Մնացած բոլորի հետ պատրաստ ենք համագործակցության»,- կրկնեց Աբրահամյանը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29