Ընդամենը 1 տարի 2 ամիս առաջ առանձին գործող տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորելիս իշխանությունները ջանք ու եռանդ չէին խնայում՝ համոզելու համար, թե դա ամենեւին կապ չունի ինչ-ինչ քաղաքական պայմանավորվածությունների, կառավարության ներսում այս կամ այն նախարարի դիրքերի ուժեղացման կամ թուլացման հետ, թե այդ երկու կառույցների միավորմամբ անհամեմատ կմեծանա աշխատանքի արդյունավետությունը, իսկ 2 նախարարությունների անձնակազմերի համատեղմամբ եւ օպտիմալացմամբ էլ զգալիորեն կկրճատվեն համակարգի ծախսերը։
Իհարկե, անցած տարվա ընթացքում ակնհայտ դարձավ (թեեւ ի սկզբանե էլ պարզ էր), որ արդյունավետության եւ նրա մասին հայտարարությունները սովորական քաղաքական դեմագոգիայի ժանրից էին, քանի որ որեւէ առանձնահատուկ ձեռքբերում, որը չէր կարող լինել այս նախարարութունների՝ առանձին-առանձին գործելու դեպքում, այդպես էլ չարձանագրվեց։ Սակայն ամեն դեպքում, այդ հավաստիացումներն ու պատճառաբանությունները բերվել էին, եւ հիմա՝ այսքան կարճ ժամանակ անց, չեղարկելով սեփական որոշումը, իշխանությունները, փաստորեն, հրապարակավ արձանագրում են, որ իրենց խոսքը գրոշի արժեք չունի, որ իրենց կայացրած որոշումներն ընդամենը անձնական քմահաճույքների արդյունքում են եւ ոչ ամենեւին պետության շահերի մասին մտածելու։
Մինչդեռ այդ տհաս եւ անձնական քմահաճույքով պայմանավորված որոշման արդյունքում բազմաթիվ մարդիկ զրկվեցին իրենց աշխատատեղերից, կատարվեցին հսկայական ծախսեր եւ մեկ էլ, հոպ, պարզվում է՝ այդ. ամենն իզուր էր՝ «Նաջարյանը փոշմանելա»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում