Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրաքվեի օրը Երեւանի 114 դպրոցում այլ անձանց փոխարեն քվեարկողներին կտուգանեն

Փետրվար 19,2016 10:53

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, Երեւանի 114 դպրոցում տեղակայված 10/20 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու գործով նախնական դատական նիստ:

Mnacakan_Martirosyan

Արմեն Մեհրաբյանին, Արամայիս Նադարյանին եւ Դավիթ Նադարյանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ հանրաքվեի օրը նրանք գրանցված լինելով տարբեր տեղամասերում, գնացել եւ քվեարկել են Երեւանի 114 դպրոցում տեղակայված 10/20 ընտրատեղամասում: Իսկ Լուսինե Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ թույլատրել է վերոնշյալ քաղաքացիների իրենց անձնագրերով քվեարկել Լուսինե Ասլանյանի, Մարիամ Դեմիրճյանի եւ Անահիտ Հարությունյանի փոխարեն, ընտրացուցակի 1-ին, 2-րդ, 3-րդ համարի ներքո գտնվող սյունակներում:

Դատական նիստի սկզբում ամբաստանյալների պաշտպան Սարգիս Մադաթյանը միջնորդեց, որ նիստերի դահլիճում գտնվող լրագրողները չնկարեն իր պաշտպանյալների դեմքերը, քանի որ, ըստ նրանց, դա կարող է վնասել իրենց:

Ամբաստանյալները նաեւ նշեցին, որ ընդունում են իրենց առաջադրված մեղադրանքներն ու միջնորդեցին արագացված կարգով դատաքննությունն իրականացնել:

Tigran_Yenoqyan

Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը նշեց, որ արագացված կարգով դատաքննությունն իրականացնելու միջնորդության վերաբերյալ առարկություն չունի: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Դատական վիճաբանությունների փուլում դատախազը խնդրեց հանձնաժողովի անդամ Լուսինե Մնացականյանին տուգանել 600.000 դրամի, իսկ այլ անձի փոխարեն քվեարկած 3 ամբաստանյալներին՝ 500.000 դրամի չափով:

Պաշտպան Սարգիս Մադաթյանն էլ խնդրեց պատիժ նշանակելիս հաշվի առնել, իր ամբաստանյալների դրական բնութագրերը եւ մեղմ վերաբերվել:

Իրենց վերջին խոսքում ամբաստանյալները խնդրեցին մեղմ պատիժ կիրառել:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, վճիռ հրապարակելու:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29