Գերմանիայի Աախեն քաղաքում բացված «1915-2015 հայկական ճարտարապետությունն ու ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսը հայտնվել է վանդալների հարձակման թիրախում:
Թուրքական «Demokrat Haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից առաջ բնակվող հայերի ստեղծած մշակութային ու ճարտարապետական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի մեծածավալ ֆոտոպաստառները պատառոտվել են դանակով կամ այլ սուր -կտրող գործիքներով:
Աախենի Ազգային մշակութային կենտրոնի ղեկավարությունը, որտեղ կազմակերպվել է ցուցահանդեսը, արդեն դիմել է տեղի ոստիկանություն՝ դեպքի առթիվ հետաքննություն սկսելու պահանջով:
Հարձակմանն արձագանքել է գերմանական մամուլը: «Aachener Zeitung» թերթը հայկական ցուցահանդեսի վրա հարձակումը բնորոշել է որպես վանդալիզմ՝ անդրադառնալով դեպքին համանուն վերնագրով հոդվածում:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am-ի կայքում