Ընտրություններ, առք ու վաճառք,
Կարուսել ու ընտրակաշառք
Եվ խոստումներ՝ փուչ ու անվերջ…
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրյա երգերի մեջ:
Ընտրություններ, առք ու վաճառք,
Կարուսել ու ընտրակաշառք
Եվ խոստումներ՝ փուչ ու անվերջ…
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրյա երգերի մեջ:
Տերյանական
Դու կեղծել ես,
Իսկ ես չեմ կեղծում,
ԵՎ հին են քո խոսքերը բոլոր…
—-Ի՞նչ է, պոետ, երկիրդ հայոց:
—-Շնագայլի ու բորենու գզվռտոց,
Նկուղում գող առնետների խլրտոց,
Մեկ էլ ագահ ձեռքով ափին
Նետված ձկան խլրտոց: